Սիրիայի քրդերի առաջարկը Դամասկոսին և Մոսկվային

06/01/2019 11:26
Սիրիայի քրդերի առաջարկը Դամասկոսին և Մոսկվային

Սիրիական al-Sharq al-Awsat թերթի տվյալներով Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջանները վերահսկող քրդերի առաջնորդներից Սիփան Հեմոն Սիրիայի իշխանություններին առաջարկով է հանդես եկել, թե ինչ պայմաններով սիրիացի քրդերի վերհսկողության տակ գտնվող տարածքները կարող են անցնել Սիրիայի կառավարության և քրդերի համատեղ վերահսկողության տակ...


Ըստ սիրիական պարբերականի` Հեմոյի առաջարկի համաձայն պաշտոնական Դամասկոսի վերահսկողությունը թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկայնքով հնարավոր է միայն այն դեպքում, եթե Բաշար Ասադի կառավարությունը ճանաչի քրդերի ինքնավարությունը իրենց կողմից վերահսկվող տարածքներում, իսկ Մոսկվան էլ լինի այդ համաձայնության երաշխավորը...

Սիրիացի քրդերը նաև համաձայնել են հետաձգել Սիրիայի կառավարության հետ ունեցած իրենց քաղաքական հակամարտությունը` կապված սահմանադրությունում փոփոխություն մտցնելու իրենց պահանջի հետ և այն անցկացնել ավելի ուշ... Սիփան Հեմոն սիրիական իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով բավականին մեծ պատվիրակության հետ եղել է ՌԴ-ի կողմից վերահսկվող "Հմեյմիմ" ավիաբազայում և Դամասկոսում... Ըստ պարբերականի` Հեմոյի պատվիրակությունն այս բանակցությունները նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հայտարարությունից մի քանի օր հետո՝ 2018 թ-ի դեկտեմբերի վերջին... 

Հիշեցնեմ, որ 2011 թ-ից ի վեր Սիրիայի կառավարության դեմ սկսված ահաբեկչական պատերազմից հետո երկրում բնակվող քրդերը սկսեցին համագործակցել ԱՄՆ-ի հետ, որի շնորհիվ նրանց հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել Սիրիայի հյուսիսը և Եփրատ գետից արևելք ընկած տարածքները... ԱՄՆ-ի և սիրիացի քրդերի համագործակցությունը բացարձակ դուր չէր գալիս ԱՄՆ-ի տարածաշրջանային գլխավոր դաշնակիցներից մեկին՝ Թուրքիային... Թուրքերը Սիրիայում բնակվող քրդերի առաջնորդներին մեղադրում են Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցելու մեջ, որին մեղադրում են ահաբեկչական լինելու մեջ, իսկ սիրիական Քրդստանում գործող PYD-ն և YPG-ն, որոնք վերահսկում են իրավիճակը այդ տարածքներում և համարվում են ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցները, " ահաբեկչական" ՔԲԿ-ի սիրիական մասնաճյուղեր են համարում... Էրդողանի վարչակարգը երկար ժամանակ է բանակցում էր ԱՄՆ-ի հետ և փորձում էր իր վերահսկողությունը սահմանել թուրք-սիրիական սահմանի նկատմամբ, որը կտրուկ մերժվում էր Վաշինգտոնի կողմից...

Սակայն 2018 թ-ի հունվարի 20-ին, երբ Սպիտակ տանն իշխանությունն անցել էր Դոնալդ Թրամփին, Թուրքիայի բռնապետը նախաձեռնեց "Ձիթենու ճյուղ" ռազմական օպերացիան, որի արդյունքում Հալեպի նահանգի հյուսիսարևմտյան մասը՝ Թուրքիային սահմանակից Աֆրինի ենթաշրջանը և Ջարաբլուսը, որը նաև Սիրիական Քրդստանի արևմտյան մասն է, մարտի 24-ին ամբողջությամբ անցան թուրքական բանակի և Անկարայի կողմից հովանավորվող "Սիրիական ազատ բանակ" և այլ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ... "Ձիթենու ճյուղ" ռազմական օպերացիայի հետևանքով, ըստ պաշտոնական Անկարայի, սպանվել է 3820 քուրդ, իսկ Աֆրինը լքել է մոտ 200 հազար խաղաղ բնակիչ...

Картинки по запросу damaskos

Առաջին անգամ քրդերը հենց այդ ժամանակ համագործակցեցին Սիրիայի կառավարության հետ, որի արդյունքում քրդերի կողմից վերահսկվող Հալեպի նահանգի Թել Ռիֆաթ քաղաքը և նրա շրջակա բնակավայրերն անցան սիրիական կառավարական բանակի և քրդերի համատեղ վերահսկողության տակ, որը բավական արդյունավետ էր... 2018 թ-ի վերջին Անկարան կրկին ակտիվացավ և պահանջեց քրդերից իրեն հանձնել Սիրիայի և Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հետավորության վրա գնտվող Մանբիջ քաղաքը...

Այդ հայտարարությանը հաջորդեց ԱՄՆ նախագահի twitter-յան գռառումն այն մասին, որ Վաշինգտոնը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից... Թրամփի այդ հայտարարությունը հրճվանք առաջացրեց Էրդողանի մոտ... Անկարայում արդեն պլանավորում էին, թե ինչպես է թուրքական բանակը մտնելու Մանբիջ, երբ Դամասկոսից "սառը ցնցուղ"-ով սթափեցրին Էրդողանին… Պարզվեց, որ Մանբիջի քրդերի խնդրանքով քաղաքը և նրա շրջակա բնակավայրերն անցել են սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ, իսկ ամանորի օրերին էլ պարզվեց, որ քրդերը Դամասկոսին են հանձնել նաև տարածաշրջանի խոշորագույն ՀԷԿ-երից՝ Թիշրինի ՀԷԿ-ի ամբարտակի նկատմամբ վերահսկողությունը...

Սիրիայում բնակվող քրդերը, բանակցելով Դամասկոսի հետ, շատ լավ հասկանում են, որ համագործակցելով Բաշար Ասադի կառավարության հետ` կարող են ապահովել սիրիաբնակ քրդերի ֆիզիկական անվտանգությունը և գոյությունը, իսկ եթե քրդերի կողմից վերահսկող տարածքներն անցնեն Անկարայի վերահսկողության տակ, որը Սիրիայում իրականացնում է նեոպանթուրքիստական և նեոօսմանական էրդողանյան ծրագիրը, ապա քրդերը ոչ միայն կկորցնեն այդ տարածքներում իրենց ինքնավարությունը, այլև շատ կարճ ժամանակահատվածում կենթարկվեն ցեղասպանության և կբռնեն արտագաղթի ճանապարհը, ինչպես Աֆրինի իրենց համերկրացիները... Թուրքիային հյուսիսային Սիրիան և ընդհանրապես թուրք-սիրիական սահմանի շրջակայքում գտնվող սիրիական բնակավայրերը պետք են առանց քրդերի, ալավիների, ասորիներ, հայերի...

Սիրիայում թուրքերի հիմնական հենարանն են հանդիսանում տեղի թուրքմենները, որոնց պաշտպանելու պատրվակի քողի տակ էլ պաշտոնական Անկարան տարրական ագրեսիայի է անցել Սիրիայում՝ պլացդարմ ստեղծելով ապագայում գրավելու Էրդողանի վաղեմի երազանքի "ադամանդը"՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպը... 

Հ.Գ. Սիրիաբնակ քրդերի և Դամասկոսի միջև բարեհաջող բանակցություններից հետո Ասադի կառավարության վերահսկողությունից դուրս կմնա միայն Սիրիայի հյուսիս-արևմուտքը՝ Իդլիբ և Հալեպ նահանգների որոշ շրջաններ...


Գագիկ Համբարյան