Համայնքապետը հերքում է. իր կողմից սպառնալիք չի եղել

06/01/2019 10:29
Համայնքապետը հերքում է. իր կողմից սպառնալիք չի եղել

Երեկ համացանցում լուրեր տարածվեց, որ Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքի ղեկավար՝ Տիգրան  Բաղդասարյանը ատրճանակով սպառնացել էր lratvutyun.am կայքի գլխավոր խմբագիր Արման Ս․-ին, որից հետո պատռել էր խմբագրի վկայականը։

Լուրի իսկությունը ստուգելու համար, կապ հաստատեցինք համայնքապետի հետ, վերջինս փոխանցեց հետեւյալը.

-Իրականությանը չի համապատասխանում տարածված լուրերը, ես ձեզ կուղարկեմ այդ մարդու ուղարկած հաղորդագրությունը, ինքներդ կհամոզվեք, թե ինչով է զբաղվում այդ երիտասարդը: 

Ի դեպ, ըստ Արմավիրի մարզի մեր աղբյուրների, մարզի շատ համայնքապետեր են տուժել Արմանի գործունեությունից, եւ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ, Արմանի կողմից իրենց ուղարկված հաղորդագրությունները, եւս, որոշել են ներկայացնել ոստիկանություն: