Երբ ԱԱԾ-ն վարչապետի տան բլինչիկներն էր թխում

04/01/2019 19:50
Երբ ԱԱԾ-ն վարչապետի տան բլինչիկներն էր թխում

Մինչ մեր ԱԱԾ աշխատակիցները Աննայի ամանորյա բլինչիկներն են թխում, ՖՍԲ-ի աշխատակիցները հունվարի 1-ին Մոսկվայում ձերբակալեցին ամերիկյան հերթական հետախույզին՝ Պոլ Ուիլանին։
Կարող է հարցնեք՝ հետո ի՞նչ…
Հետո ա՛յն, որ դեկտեմբերի սկզբին սրա եղբայրը՝ Դեյվիդ Ուիլանը՝ որը նույնպես կասկածվում է լրտեսության մեջ, Կանզասի «գեներալի» (համարվում է Կանզասի ՊՆ) հետ գտնվել են Հայաստանում և եղել են ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԻՆ հատուկ հյուրերը։ Մի քանի օր գործունեություն են ծավալել մեր երկրի այդ կարևոր երկու կառույցներում։
Հիմա մի քանի հարցեր ԱԱԾ-ին.

1. Արդյո՞ք սրանց հետ է եղել նաև հետախույզ Պոլ Ուիլանը։
2. Դեյվիդ Ուիլանը և Կանզասի «գեներալը» ի՞նչ գործ ունեին մեր ՊՆ-ում և ԱԻՆ-ում։
3. Ի՞նչ առաքելություն էին իրականացնում։
4. Ո՞վ էր նրանց հրավիրել։
5.Մեր երկիրը ԱԱԾ ունի՞, թե՞ կռազով շեբեն բռնողներ են։
6.ԱԱԾ-ի գործառույթը սա է, ոչ թե առանց փաստաթղթերի մի կռազ շեբենի բռնագրավումը, որն արեցիք նոյեմբեր ամսին։
Եթե երկիրը ԱԱԾ չունի, ուրեմն ոչի՛նչ չունի…

На данном изображении может находиться: 12 человек, люди улыбаются, люди сидят

Հ.Գ.Վերջը չիմացանք ԱԱԾ-ն հերքե՞ց լրտեսների այցը. էս ԱԻՆ-նն է, ՊՆ-ի նկարները շատ ավելի հետաքրքիր են լինելու...


Աղբյուր