Ջրարբիում մեծարեցին տարեցներին

31/12/2018 16:50
Ջրարբիում մեծարեցին տարեցներին

Դեկտեմբերի 27-ին, Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում, մշակույթի տանը, Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ նշվեցին: Ուշագրավ էր  ջրարբեցի ավագ սերնդին մեծարելն ու նվերներ բաժանելը, որը կազմակերպել էր համայնքապետ՝ Ղազար Ղազարյանը:

Ջրարբի համայնքի Շեյք պարի համույթի երեխաներն իրենց պարերով ուրախություն պարգևեցին ներկաներին: Հրավիրված «Սասնա Ծռեր»  ազգային ազատագրական պարի համույթը պայթեցրեց դահլիճն իր ազգային կատակ երգ ու պարերով:

Տես՝ Տեսանյութը:


 Ավանդական Քոչարի պարի  հնչյունների տակ ջրարբցի տարեցներն ժպիտները  դեմքերին ծափահարում էին ու ուրախանում, օրհնում իրենց համայնքապետին համայնքի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և իրենց համարժեք ծառայություն մատուցելու համար:

-Ես հոգով ու սիրով երգեցի ու պարեցի,-ասում է համույթի հիմնադիր՝ Հովհաննես Մկրտչյանը,-ողջունելի է, որ կա Ղազար Ղազարյանի նման ղեկավարներ, որոնք մեծարում, դրվատում ու հարգում են իրենց համայնքի տարեցներին, որոնք ժամանակին իրենց աշխատանքով՝՝անուրանալի ներդրում են ունեցել Ջրարբի համայնքի համար:

Պակաս ուշագրավ չէր նաև մանկական հումորային ներկայացումը, որը նմանակում էր «Սուր անկյուն» հաղորդաշարին: Ներկայացման մեջ ներառված էր նաև Ջրարբիի համայնքապետը:

Տես՝ Տեսանյութը:

Միջոցառումը վարում էր հաղորդավար՝ Սամվել Սահակյանը: