Այսօր, այգեզարդցիներն անակնկալ ունեն, գիշերը բոլորի բակերում կվառվեն երազած լույսերը

31/12/2018 15:53
Այսօր, այգեզարդցիներն անակնկալ ունեն, գիշերը բոլորի բակերում կվառվեն երազած լույսերը


Արարատի մարզի Այգեզարդ համայնքում, դեկտեմբերի 27-ին,նորընտիր համայնքապետ՝ Ազատ Ավետիսյանը այգեզարդցի մանուկների համար  կազմակերպել էր տոնական միջոցառում, որը չէր զիջում ամերիկյան ոճին:Ձմեռը պապը Այգեզարդի փողոցներով շրջելով՝ ամանորյա նվերներ էր բաժանում երեխաներին, մանկապարտեզից ելնելով ու դպրոց մտնելով:

Այգեզարդցի մանուկներն էլ ուրախ գոչյուններով վազում էին Ձմեռ պապու ետևից՝ գալով մշակույթի տուն, որտեղ ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Ամանորին ու Աուրբ ծննդին: Տես՝ Տեսանյութը:

 

Հ.Գ. 1 Հիշեցնենք, որ Այգեզարդի նորընտիր ղեկավար՝ Ազատ Ավետիսյանը այս տարվա հունիսի 20-ին  է ստանձնել համայնքի ղեկավարի պարտականությունները: Չնայած այս կարճ ժամկետին,նորընտիր ղեկավարը ահռելի աշխատանքներ է կատարել համայնքում:Լսելով համայնքի բնակիչների խորհրդին՝ Ազատ Ավետիսյանը  հարթեցնում  ու խճապատում է  անանցանելի  1 կմ 900քմ դաշտամիջյան ճանապարհը,  տենդերային շահած գործի շրջանակներով: Էտվել են  համայնքի այգու ծառերը, 7 կամազ աղբի թափոն է հանվում այգուց ու բարեկարգվում: Ավագ սերնդի համար այգում տեղադրված են նստարաններ, երեխաների համար՝ մանկական խաղեր ու կարուսելներ, տեղադրված է թոնիր՝ ավանդական լավաշ թխելու համար:

-Մոտակա ժամանակներում, ավելի կոնկրետ գարնանը,նոր թափով կսկսվեն այգու վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում այգին կդառնա համայնքի ժամանցային ու զվարճալիքների վայր, որտեղ ծեր ու ջահել, մանուկ ու տարեց իրենց առօրյան կանցկացնեն,-հավաստիացրեց Ազատ Ավետիսյանը:

Տեսնելով լրագրողիս՝ այգում գտնվող տարեցները ասացին… տես՝ տեսանյութը:


Այգեզարդում,ըստ համայնքի բնակիչների,հոգեհանգստի վայրում Ազատ Ավետիսյանը ջուր անցկացրեց: Մշակույթի տան ֆոեն վերանորոգվեց, արխիվից հանվեց ու շենքի պատերին փակցվեցին համայնքի տարեցների լուսանկարները, որոնք իրեն փառավոր աշխատանքով ու ներդրումով լումա ունեն համայնքի զարգացման գործում:Այստեղ  է գործում նաև արվեստի դպրոցը, որի պատուհանները փոխել է նորընտիր ղեկավարը: Համայնքը գիշերային լուսավորություն ունի:

Հադիսադ կոչվող հանդամասի տարածծը  1կմ. 300 քմ-ով հարթեցվել է, որի արդյունքում բնակիչները անարգել բերքը տեղ կհասցնեն: Շուրջ 3060 բնակիչ ունեցող Այգեզարդն ունի մանկապարտեզ,որտեղ հաճախում են 60 մանուկներ:

Ըստ բնակիչների, շուտով իրենց նորընտիրը 3-րդ խումբը կբացի:Հարթեցվել է ֆուտբոլի դաշտը, գարնանը կվերսկսվեն բարեկարգման աշխատանքները: