Իրավիճակը միայն Նիկոլի թրաշամանուկների համար է փոխվել

31/12/2018 08:26
Իրավիճակը միայն Նիկոլի թրաշամանուկների համար է փոխվել


Մոտենում են ամանորյա տոները եւ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո տարբեր բնակավայրերում մարդիկ խախտում են դժգոհությունների ութամսյա լռությունը, եւ օր-օրի հուսալքվում:


-Երբ մեր շուրջբոլորը ամեն ինչ աղքատ է,  դատարկ է, ուրեմն մեր համար աշխարհն էլ է աղքատ ու դատարկ,- մարզերի ու համայնքների տխուր առօրյան ներկայացնում են տեղաբնակները,- Գյուղական վայրերում ինչքան էլ դժվար լինի Նոր տարին դիմավորելն ու սեղան գցելը, միեւնույն է մեր կաշվից ելնելով պետք է նշենք, ինչպես ամեն հայի օջախում։ Որ ղեկավարին էլ դիմում ենք, մեկ ա մենակ չոր հացի փող են տալիս, ասում են՝ մեզ էլ են արգելել օգնություններ հատկացնենք։ Ուր ուզում եք գնացեք բողոքեք, անզոր ենք, որ ղեկավար ենք ի՞նչ։Ստիպված ենք վարկով սեղան սարքենք, խնամու տեր ենք, բարեկամի տեր ենք, մի տուն լիքը մանուկներ,- պատմում են իրենց հոգսերի հետ միայնակ մնացած մարդիկ։

Արագածոտնի մարզի Ակունք գյուղում դպրոցական երեխաները ծերերի համար հատկացված սենյակում, որտեղ ամենուր աղբի ու ծխախոտի մնացորդներ էին տարածված, զբաղմունք էին գտել:

На данном изображении может находиться: один или несколько человек и стол

-Գյուղերում էս նույն վիճակն է,  Թումանյանի ասած, մեր էրեխեքը մտնում են էս բլած սենյակներում դուռակ խաղում աշխարհի դավին անտեղյակ, ցավին անտարբեր։ Էս թվին ինչի՞ պետք է մեր մատղաշ երեխաները էս գարշահոտության ու թշվառության մեջ մեծանան, մեկ դպրոցն է Թալինի շատ գյուղերում, էս ժողովուրդը ոտքի ելավ, էս մեր երեխեքն էլ ելան, վազեցին Երեւան, որ իրենց մանկությունը փրկեն էս գորշությունից ու կիսասոված վիճակից, բայց ի՞նչ, նույն գորշի մեջ թաղված ենք:

-Գյուղերի ժողովրդի 90 տոկոսը անապահով ու անտեսված է, հիմա էլ հո իրավիճակ է փոխվել, որ ասում են, բա ո՞ւր են, ո՞վ է գալիս որ մարդու լցված սիրտը թեթեւանա իր հոգսերի մասին պատմի։ Էս երկրում իսկի բան չի փոխվել, գյուղերում փոխված բան տեսնու՞մ եք,- արդարամիտ հարց է ուղղում զրուցակիցս,- Ժողովուրդն էլի մնաց իր դարդ ու ցավերի հետ, չենք ասում բերեք տվեք մենք ուտենք, ասում ենք, եկեք գյուղերը փրկենք քայքայվելուց, դատարկվելուց։

На данном изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

Հիվանդություններից ու պարտքերից աչք չենք բացում, արդեն հիվանդություններն էլ են բավականություն պատճառում, քանի որ հույս չկա բուժվելու,հարմարվում ենք մեր վիճակի հետ։ էնքան թաղվեցինք պռոբլեմների մեջ, որ ազգովի դարձանք քաղաքական գործիչներ, էնքան, մինչեւ սաղս ազգով դարձանք նպաստառու, հաշմանդամ, զոհվածի ընտանիքի անդամ, կարիքավոր ու անապահով։  Հիմա էլ ժողովրդին վախվորած մի երկու կոպեկ են տալիս, է հարամ լինի էդ հատկացումը, թող էդ էլ իրանք ուտեն, հավատացինք, թե Նիկոլն ժողովրդի մասին է մտածելու, բայց հասկացանք, որ իրա թրաշամանուկների համար ենք գեղովի վազել, որ փողոցը, որ ցույց են տվել։ Որ էդ թրաշամանուկները էսօր պաշտոնների տեր դառնան,-ներկայացրեցին իրենց տոնական աշխատանքներով զբաղված մարդիկ։