Փոքրիկ արքայադուստրը եւ մեծ շիշը

30/12/2018 14:26
Փոքրիկ արքայադուստրը եւ մեծ շիշը

Լինում է չի լինում մի թագավորի կայֆարիկ աղջիկ է լինում.սրա անունը դրա համար էլ մերը դնում է՝ Կայֆիկ։

 

 Հա՛, հա՛՝  Կայֆիկ։

Օրերից մի օր, էս թագավորի նազիր-վեզիրիրները՝ Ած-ն ու Քածը, զբաղված լինելով իրենց թանկսրժեք նվիրատվություններով ,էս թագավորի կայֆարիկ աղջկան աչքաթող են անում ու հարևան երկրի փահլեւանները քցում են մեշոկը՝ թե՞ ինքնա քցվում՝ չեմ կարա ասել, փախցնում են ու տանում իրենց հեռավոր Հոլանդի երկիրը՝ արքայազն Գերարդին կնության տալու համար

 

Թարսի պես, էս թագավորն էլ երկրում չի լինում. Արշավանքի մեջ է լինում դեպի Կիևյան Ռուսիա, որի տեր ու տնօրենը արքայից արքա խորամանկ Վլադիկն էր։ Սրանց մեջ ինչ-որ տալիք-առնելիք կար ու էս մեր թագավորը՝ որի ղուղը հանած լինելու պատճառով, պապն անունը պասպորտով դրել էր՝ Սարսաղ, գնում էր Վլադիկի հետ հարցեր լուծելու՝ նրա երկիրը գրավի, որ էլ պարտք ու պահանջ չունենա։

Էնքա՜ն սարսաղ էր, հա՛մ անունն էր Սարսաղ, հա՛մ ինքն էր սարսաղ

էնա անըմը ուղեղի հետ բռնում էր

էնքան սարսաղ էր, որ անզեն, անբան գնում էր. մոտը մենակ դոնալդ ծամոններ կային ու մտածում էր, որ էդ ծամոնները փուչիկ կանի, փուչիկը կպայթացնի ու Վլադիկին կսպանի։

Բայց դե Վլադիկը հո հիմա՞ր չէր. Նա շատ խորամանկ թագավոր էր։ Եթե սա թագավո՛ր էր, նա թագավորների թագավոր էր ու բացի էտ էլ նրա ուժը իր էրկու շատ խորամանկ խորհրդատուներն էին՝ զնախար Մարիշն ու դափնիՍերոժիկը

Էս սարսաղը դեռ ճամփի կեսը չհասած, նրանք արդեն իմանում են սրա դոնալդ զենքի գաղտնիքը ու Վլադիկին խորհուրդ են տալիս իրենց գաղտնի բանագնացների միջոցով, որ Ֆիստաշկա էին կոչվում ու ամեն տեղ ցիր ու ցան եղած էին, սրանց միջոցով էդ դոնալդ ծամոնները փոխում են ու տեղը տուրբո ծամոններ են դնում։

Մեր Սարսաղը տեղ է հասնումբարև՛՝ բարև՛, ի՞նչ կա-չկածամոնը քցումա բերանը, որ փուչիկ անի, բայց դե փուչիկ չի լինումճամփին Ֆիստաշկեքը փոխել են։

Փչու՜մ-փչում է, առը՛ հա քեզ, թե կփչվիշա՞տ է փչում, թե քի՞չ՝ էդ արդեն Մարիշի դակումենտացիաներում րեխեքը կմենձանան ու կտենան

Չի լինում, որ չի լինումՍարսաղը պարտվում է ու որոշում է, որ գոնե գազ ուզիՎլադիկին ասում է՝ գա՛զ տուրթե՞ ինքը լավ չի ասում, թե՞ նրանք լավ չեն հասկանում ինչ է ուզումընենց են գազ տալիս, որ արյունլվա են անում

Նախկին վեքսիլներով, որ էրկու կոտ ոսկի էր պարտք, էրկուսը սարքում էն իրեք կոտ ոսկի, վեքսիլը դնում են թևի տակ, նստացնում էշի վրա ու ուղարկում ընդեղ, որտեղից էկելա

Հա՛, մեջքին էլ գրում են՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

 Ըսենց քոռ ու փոշման, անհաջող արշավանքից տխուր ու տրտում, մեր Սարսաղ թագավորը ետ է գալիս տուն։

Հենց մտնում է իր կալվածքները, իր թագավորության մարդկանց է տեսնումսրանք էլ Քոռ պուրիտանի պասաժիրներ էին։

Ով տենում էր՝ խոնարհվում էր ու ասում. «Բարի աչողում թագավորն ապրած կենա»: Սա էլ իրա մտքում ասում էր՝ էլ ի՞նչ ապրեմ, խայտառակվեցի պրծա ու թազա վեքսիլները թաքուն պահում էր, որ մարդ չտենա։

Մի կերպ հասնելով իր պալատ, Սարսաղը պալատի Շամաննայից իմանում է, որ Կայֆարիկին փախցրել էն, ձենը գլուխն է գցում:

Մինչև էդ էլ մի բան չէր՝ ավելի խելագարվու՜մ է՝ ճվու՜մ, ղժղժու՜մ:

 Աշտարակցի Հայֆիլմը, որ սպանված չլիներ, հաստատ կնկարեր՝ ինչու է աղմկում պետը մելոդրամանայ ըսենց վիճակ էր։

Մի երկու օր եդը, մի կերպ հանգստանում է, ինքն էլ կանչում է իր երկրի փահլեւաններին, որ էս գործը գլուխ բերի, բայց ոչ մի խելքը գլխին փահլեւան չի գտնում՝ սաղ Դոդ էին ու դրանից ավելի է տխրում ու ընկճվում:

Փահլեւանները որ գալիս են, ընդե մի հա՜ստ գլխով ու հա՜ստ բզուկներով մեկն ասում է. «Թագավո՛ր ջան, բա դևը որտեղա՞ գնամ սպանեմ»: Սարսաղն ասումա՝ «Այ ապու՛շ, իզուր չի որ քեզ ասում են Հիմա դևերի դարը չէ, հիմա պիվնուշկեքում պետք է փնտրել նրան:

Էդ ժամանակ Շամաննան հավաքեց քոռ պուրիտանների ղեկավարներին, վերցրեց մի մեծ ոսկյա թաս, որը Մալաթիայի իշխանուհի Լիֆիաննան էր նվիրել, այդ թասի մեջ բոլոր տղամարդկանց մորուքներից մի փունջ մազ պոկեց լցրեց թասի մեջ, կանայք մի-մի կաթիլ կրծքի կաթ կաթացրին, այնուհետև իր խուճուճներից մի փունջ գցեց։

Չորս կողում վառեցին խարույկներ, որի մեր Այրո փոխարքան կանաչ քոլ լցրեց,տարածքը ծխապատվեց, և ամենակրտսերը՝ Մակունցը արտաբերեց. «Իմ մեծ մայրիկ- խուճուճ քույրիկ- մեր տան ճրագ- սիրո նավակ» կախարդական խոսքերը , որին միախառնվեցին թմբուկների հու՛ հու՛ դըմբ- հու՛ հու՛ դըմփ շուրջպարը, վերջապես ոսկեզոծ թասի վրա երևաց Կայֆիկի պատկերը և այն վայրը որտեղ գտնվում է: Պարզվեց Կայֆիկը հրեն Հոլանդի երկրի գարեջրի արքա Հայնիկենի մոտ է ու մտքովն էլ մի խելացի բան է անցնում։ Ասում է. «Ա՛յ մարդ, բեր են կալանավորված բաղրամյանցի Վչոյին ազատ արձակենք, խելքը գլխին քթածակով տղա է ու թող գնա մեր Կայֆիկին գտնի ու բերի

Վչոյին ջաղացի քարի տակից մի քանի գազ խորը փոսից հանում են, որ գնա Կայֆիկին փրկելուբայց դե՜ Վչոն էդ կողմերում չէր կռվել։

Շուստրի տղա էր, թագավորությունում միակ մարդը ով գանձարանից հազար կոտ ոսկի էր կարեցել թռցնի, բայց էդ կողմերում չէր եղել։

 Սրան ուղարկում են գյումրեցի Լևոնի մոտ, էս Լևոնը Հեթումյան չէր, սա Լուսիկյան էր, ըսենց կիսակնիկ ու էդ կողմերում լավ կռված էր

Հա՛մ շատ ծանոթներ ուներ, հա՛մ էլ տեղերը լավ գիտեր

Էտա լոռեցի Սարքունցը, որ Սարքունց էին ասում կեղծ գործեր սարքելու համար, ֆալշ դակումենտներն է սարքում ու Վչոն ճամփա է ընկնում Հոլանդի երկիր

Մինչև Վչոն կհասներ Հոլանդի երկիր, էս Կոտայքի փահլեւան Գագիկը, որը ո՛չ Բագրատունի էր, ո՛չ սև ջհանդամիցը և Կիլիկիայի փահլեւան Հակոբը, որը ո՛չ Իսահակի տղա սուրբն էր, ո՛չ էլ Հիսուսի աշկերտն էր, սրանք Սարսաղին հաճոյանալու համար էնքան Կոտայք ու Կիլիկիա գարեջուր են արտայանում Հոլանդի երկիր, որ Հայնիկենը սննկանում էիբր թագավորին լավություն են անում, բայց աչքը սարքելու տեղը ունքն էլ են հանում։

Հայնիկենը սննկանալով Կայֆիկին ծախում է գերմանու ԲիթբուրգերինՎչոն հասնում է Հոլանդ, ու ստիպված ճամփեն շարունակում Գերմանու երկիր։

Картинки по запросу улица фридрихштрассе

Շա՞տ է տանջվում, թե՝ քի՞չ, մի կերպ Ֆրիդրիխշտրասե փողոցի վրի «Ռուսկայա ռուլետկա» սրճարանում մի կերպ գտնում է Կայֆոյին ու էն պահին է հասնում, որ բութուլ են պտտում ու որ բութուլի վզիկը ընկնում է Կայֆիկին ու էսա՝ հա՛յ-հա՛յ խցանը պիտի կրակի ու աչք ու ունքը հանի՝ հասցնում է ու փրկում

Մի կերպ՝ խափելով-բանով, համոզում բերում է տուն։ Նոր տարվա օրն է լինում, մեր Սարսաղ թագավորը շատ է ուրախանում, անիմաստ կոչումներ է շնորհում՝ Կոտայքի Գագիկին տալիս է Կոտայքի փոխարքա, Հակոբին տալիս է Կիլիկիայի փոխարքա

Վչոյի տարած հազար կոտ ոսկին ետ է տալիս Վչոյին

Սեղան են գցում, որ Նոր տարի նշեն, նստում են սեղան ու էդ պահին լուր են բերում, որ սյունեցի մի հունարով տղա, որին իր հունարի համար կոչում էին Հունար, իբր սա կողքի Նախճավան աշխարհից 11 գազ հող է նվաճել

Սրան որպես պարգև նշանակում է փոխարքա, բուրգոմիստր Հայկուշին հրամայում է տոնածառի մոմերը վառի, սա էլ տոնածառի վրա ԼԳԲԴ դրոշի երանգներով մոմեր է վառում

Ժամը 12-ը հենց խփում է, ծափ-ծիծաղ, ուրախությունՆոր տարի է։

Պալատական ջութակահար Հեքիմը, որ էդ օրը դիջեյ էրմուզիկան միացնում է, որ պարեն։  Բայց որ Նախճավանից նոր գրավումներ կային ու արդեն էլ թագավորություն չէր, այլ կայսրություն էր, Կայֆիկն էլ թագավորի աղջիկ չէր, այլ ապագա կայսրուհի, դիջեյ Հեքիմը միացնում է մի երգ, որը հարիր էր Սարսաղի կայսրությանը՝ «Գուլյայ շալնայա՛, իմպերատրիցա՛…»… ջա՛ն, ջա՛ն, ջա՜ն:

Ու օխտը գիշեր-ցերեկ քեֆ են անում, իհարկե՝ ժողովրդի հաշվին:


Հեքիաթասաց