Հաղթանակի սպասումն ու արդարադատության ուշացումը...

28/12/2018 19:59
Հաղթանակի սպասումն ու արդարադատության ուշացումը...

Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 9֊ին, թեև պետք է լուծվեր անհապաղ։

Վա՜յ Նիկո՛լ...Սակարկեցիր արդարության հետ, սակարկեցի՛ր արդարադատության հետ, սակարկեցի՛ր Կրեմլի հետ...

Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ՝ Քոչարյանը՝ քաղբանտարկայլի, հիմա էլ փորձում ես պատանդ պահել Քոչարյանին՝ Պուտինի հետ բանակցելու համար։

Картинки по запросу նիկոլ քոչարյան

Վտանգավոր ես խաղում, Նիկո՛լ, շա՜տ վտանգավոր, բայց ցավն այն է, որ վտանգում ես ոչ թե քեզ, այլ պետությունը, ժողովրդին...

Երկու շաբաթ էլ երկարեցնես, երկու ամիս, երկու տարի՝ հետո՞՝ միևնույն է Նախագահն արդարացվելու է, մի փոքր հեռատես եղիր, չես զգու՞մ, որ Քոչարյանի դատավարությունը քո քաղաքական սուիցիդի սկզիբն է։

Ինչևէ, ապօրինաբար անազատության մեջ թողնելով Քոչարյանին, դու փորձում ես սակարկել աշխարհի հետ, ինքնախաբեության ևս մեկ առիթ տալ սեփական հանրությանդ, այնինչ հարվածում ես պետությանն։

Վերջապես գալիք տոնական օրերին ու առհասարակ Հայաստանի նկատմամբ իրականացվելիք ամենը բացառապես քո ապիրատ գործողությունների արդյունքն է ու դու ես միակ պատասխանատուն ու մեղավորն այն ամենի, ինչ կլինի մեզ բոլորիս հետ։


Վահե Եփրիկյան