Պուտինը Քոչարյանին շնորհավորել է Ամանորի առթիվ

28/12/2018 16:12
Պուտինը Քոչարյանին շնորհավորել է Ամանորի առթիվ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ճիշտ է (շնորհավորել է), ...(նամակում) Նոր տարվա շնորհավորանք էր եւ ամենայն բարիքի մաղթանք», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ի դեպ, Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:

ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: