Հաղթանակի սպասումով...

28/12/2018 09:13
Հաղթանակի սպասումով...

Ու հիմա՝ քսան տարի անց, կրկին հույսդ մնաց քո բանտերում ապօրինաբար մեկուսացված Քոչարյանը, Հայաստա՛ն...

Փաշինյա՛ն, մի քանի օր առաջ գրել էի` «Պուտինը հարց է տալու՝ ու՞ր է ընկերս՝ Ռոբերտը, պատրաստե՞լ ես պատասխանը», երևում է՝ չէիր պատրաստվել...

Ինչևէ, ստորև ըստ էության։

Դեկտեմբերի 27֊ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ քննարկելու ՀԱՊԿ, գազի գնի ու Արցախյան բանակցությունների խնդիրները, այդպիսով օրակարգն անվանվեց «երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ հարցեր քննարկել», սակայն ինչպես Փաշինյանի լայվն ու Պուտին֊Փաշինյան հանդիպման փաստացի արդյունքը ցույց տվեց, դռնփակ բանակցությունները ոչինչ էլ չեն տվել՝ ոչինչ չի որոշվել։ 

Հավանաբար վերջինիս հստակ ասվել է, գնա «մտածիր», կգաս կխոսենք ու ասվել է շատ հստակ՝ ո՛չ մեկ շաբաթից, ո՛չ երկու՝ անհապաղ։ Իսկ ի՞նչ ունի մտածելու Փաշինյանը՝ իհարկե, «հեռախոսային արդարադատությամբ» պետությանը ապտակելու շուրջ պետք է մտածի, որ կարողանա խոսել գազի գնից, ՀԱՊԿ֊ից, Արցախից...

Похожее изображение

Պուտին֊Փաշինյան հանդիպման ավարտից անմիջապես հետո Քոչարյանի՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ դեկտեմբերի 26֊ին ներկայացված միջնորդության քննությունը նշանակվում է այսօր՝ դեկտեմբերի 28֊ին՝ ժամը 17։00֊ին, թեպետ եռամսյա ժամկետ ունի դատարանն այն վարույթ ընդունելու ու քննելու համար. այս անգամ «զարմանալիորեն» ափալ֊թափալ որոշել են արդարադատություն իրականացնել։

Լիահույս եմ՝ «մտածելու» օրգանը վերջնականապես ամպուտացված չէ Փաշինյանից և ինչպես իր ապօրինի «հեռախոսային արդարադատության» արդյունքում Քոչարյանը հայտնվել է անազատության մեջ, նույն հեռախոսային միջամտությամբ էլ հնարավորություն կտրվի դատարանին ականջալուր լինել Քոչարյանի պաշտպանների ու հանրային արդարացի պահանջին, այս դեպքում վերջինս անպայման ազատ կարձակվի՝ իր ազատությամբ Հայաստանին տալով հնարավորություն վերջնականապես չջախջախվել արտաքին քաղաքականությունում, իսկ հայ ժողովրդին թանկ գազի անվճարունակությունից չսառչել ցրտաշունչ ձմռանը։

Զարմանալի կարողության ու մարդկային հսկայական կապիտալի տեր մարդ է Նախագահ Քոչարյանը՝ նույնիսկ ակտիվ քաղաքականությունից ապօրինաբար իզոլացված, ազատությունից զրկված, «կապված ձեռքերով» ու «լռեցված ձայնով», իր կամքից անկախ պատճառներով փաստացի չկարողանալով գործել՝ նույնիսկ անգործությամբ է իրականացնում գործողությումներ հանուն ժողովրդի ու պետության համար։

Картинки по запросу պուտին քոչարյան

Ու չեմ ուզում լսել, թե Պուտինի ընկերն է՝ մի անգամ արդեն ասել եմ՝ կարո՞ղ եք, դուք էլ ընկեր եղեք, ի վերջո Քոչարյանը Պուտինին չի գնել, այլ հենց այդ սկզբունքային, հեռատես, ճկուն ու արժանապատիվ գործելաոճն է, որի համար հարգել են Նախագահին ամբողջ աշխարհում՝ այդ կերպ հարգելով նաև Հայաստանը (տես ՀՀ ձեռքբերումները քոչարյանական տարիներին)։

Հ.Գ. Հա՛, պարոն Փաշինյա՛ն, վաղն էլի չասեք, թե տեղյակ չեք դատարանի որոշումից ու Քոչարյանի՝ ազատության մեջ հայտնվելուց հետո կրկին աշխատանքային այցով մեկնեք Կրեմլ՝ «կարգապահության, սխալներից ետ կանգնելու» համար Քոչարյանի ընկերոջ պարգևատրումը ստանալու։ Իսկ պարգևատրումը լինելու է հայ ժողովրդին ցրտին չմատնելը, պետականությունը չվտանգելը ու սա որպես ձեր հաղթանակ չեք ներկայացնելու, որովհետև այսուհետ կա մեկ բանաձև՝ ձեր 100% գործողությունները հավասար են Քոչարյանի 100% անգործությանը։

Կեցցե՛ այն արդարադատությունը, որ այսօր է գալու։


Վահե Եփրիկյան