Չալո (շնորհակալություն)՝ 2, Պուտին՝ 0

27/12/2018 23:28
Չալո (շնորհակալություն)՝ 2, Պուտին՝ 0

Արմեն Գրիգորյա՛ն, Սերժի մոսկովյան այցերի ժամանակ լավ զբաղմունք էիր գտել: Հաշվում էիր, թե քանի անգամ է Սերժը Պուտինին շնորհակալություն հայտնել, իսկ քանի անգամ է Պուտինը հայտնել կամ չհայտնել: Ուզում էիր ցույց տայիր, թե ոնց է Սերժը կզած:

Էն որ Սերժը կզած էր, էդ ճիշտ էիր: Ու ամոթ էր, որ կզած էր, քանի որ մենք պետք է արժանապատիվ արտաքին քաղաքականւթյուն ունենանք:

Սերժը գնաց, եկավ Նիկոլը: Հիմա չես ուզու՞մ հաշվել, Արմե՛ն, թե քանի անգամ Նիկոլը Պուտինին շնորհակալություն հայտնեց, իսկ Պուտինը քանի անգամ հայտնեց:


Եթե հիմա պաշտոնդ թույլ չի տալիս հաշվել՝ օգնեմ քեզ: Նիկոլը իրա խոպանչի քյառթի բառապաշարով 2 անգամ շնորհակալություն հայտնեց, իսկ Պուտինը՝ 0: Ու կզած էր նենց, որ Սերժը Նիկոլի համեմատ կռուտոյ տղա դառավ:


Մեկ էլ էն որ ասում եք՝ յանի Պուտինը շնորհավորեց ու ինքներդ ձեզ ուրախանում եք՝ ուրախացնելով ձեր ոչխարներին, ասեմ իմանաք՝ ոչ թե շնորհավորեց, այլ հաջողություն մաղթեց աշխատանքում, ինչը կաներ ցանկացած մեկը ընտրություններից հետո Նիկոլին հանդիպելիս՝ քաղաքավարությունից ելնելով:


Ինձ համար Պուտինի շնորհավորանք-չշնորհավորանքը այլ տեսանկյունից է հետաքրքիր: Իսկ նիկոլի ու իր դիշովկա թիմի համար՝ լրիվ ուրիշ տեսանկյունից: Դրա համար էլ հորթի պես ուրախացել են, բայց դրանով իսկ մատնել են իրենց ներքին վախերն ու սպասումները:



Դավիթ Մարտոյան