Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա

27/12/2018 20:39

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի»,- ասել է Փաշինյանը։