Ինքն անցել է մկան ծակը, ցախավելը հետն է տանում

27/12/2018 19:20
Ինքն անցել է մկան ծակը, ցախավելը հետն է տանում

Շիրակի մարզում համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էլ մարզում կրքերը թեժ են մնում: Բանն այն է, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանի մասին լրատվամիջոցներում պարբերաբար տեղ գտած քննադատական հոդվածները Ֆելիքս Ցոլակյանի  եւ Սոֆիա Հովսեփյանի ուղղորդմամբ են գրվում, իսկ նպատակը մեկն է՝ չեզոքացնել Սոֆիայի առաջխաղացմանը խանգարող մարզպետին: Արդյո՞ք մարզպետի պաշտոնի համար է այս ամենը արվում, թե՞ ներկուսակցական խնդիրներն են, պատճառն, ըստ մեր զրուցակիցների, առայժմ ոչինչ հայտնի չէ, միայն ակնհայտ է, որ Ֆելիքս Ցոլակյանն ամեն գնով փորձում է առաջընթաց ապահովել իր ֆավորիտ թեկնածու Սոֆիայի համար: