Սթափվե՛ք, գժուկներ

27/12/2018 19:10
Սթափվե՛ք, գժուկներ

Երբեմնի Ազատություն ռադիոկայանը, որ ՛՛օբյեկտիվորեն՛՛ լուսաբանում էր նախկին իշխանությունների հանցագործությունները, այսօր դարձել է իշխանական համար առաջին փիառշիկը։

Գիտե՞ն արդյոք ռադիոկայնի Եվրոպայի ղեկավարները, որ այդ նույն ռադիոկայանի թղթակիցները իրենց անձնական էջերով են արդեն գովերգում վարչապետին։ Խնդիրն այն է չէ, որ նրանք սեփական կարծիք չեն կարող ունենալ, այլ այն է, որ նրանք ոչ միայն իրենց լրատվամիջոցով են օրվա իշխանություններին գովերգում, նաև անձնական էջերով են փիառ արշավ կազմակերպում։

Նախկին հանրայինը էստաֆետը հանձնել է Ազատության ռադիոկայանին և այդ քծնող լուսանկարներն ու ռեպորտաժները ուղղակի նողկանք են առաջացնում։ Հորդորում ենք Եվրոպայի կայանին վերանայել իրենց աշխատելաոճը և վերականգնել երբեմնի գործունեությունը, լինել առողջ քննադատ, ոչ թե հանրության աչքերին թոզ փչող...


Սեդա Այվազյան