Նիկոլը նախօրոք ապահովագրում է իրեն՝ պատասխանատվությունը միայնակ չի՛ կրելու

26/12/2018 21:22
Նիկոլը նախօրոք ապահովագրում է իրեն՝ պատասխանատվությունը միայնակ չի՛ կրելու

Երեկ մի գրառում արեցի Արթիկի «դայլայլող սոխակի» մասին, որտեղ շոշափում էի այն միտքը, թե սոխակը իսկապես կարող է որոշ բաներից տեղյակ չլինել։

Դա պատահական գրառում չէր. դա այսօրվա գրառման հիմքն էր, որն անում եմ մի հարցման արդյունքում։ Շուրջ երկու ամիս կլինի, որ աշխարհի մեր 35-45 տարեկան 100 երիտասարդ հայրենասեր գիտնականների անձնականով հարցում էի արել՝ նկարագրել Հայաստանի ներկայիս քաղաքական խաղատախտակը:

 100-ից 93 ը տվել էին նույն պատկերը։

 Ըստ այս ուղեղների մեկնաբանության՝ Հայաստանը ղեկավարում են մասոն-իլյումինանտները, որոնք ժամանակին ներթափանցելով ՀՀ քաղաքական և կառավարման ոլորտներ, 2018 թ ապրիլին, վերջնականապես, ՀՀ ամբողջ իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը, որի հիմնական նպատակը Արցախի և Հայաստանի կործանման հաշվին, իրենց համաշխարհային դիրքի էլ ավելի ամրապնդումն ու ֆինանսական կարողությունների բազմապատկումն է

Նիկոլոսը կառույցի համար ընդամենը զինվոր է, ինչպես շատ շատերը, որոնք մեր աչքին Աստվածներ են երևում։ Եվ իսկապես ինձ հայտնի Նիկոլը, որը միշտ աչքի է ընկել իր սեփական ԵՍ-ով, այսօր մի տեսակ իրեն նման չի՝ ինչ-որ հայտարարություններ է անում. «Ես տեղյակ չեմ, խաբար չեմ…»:

 Մի տեսակ սա նման չէ ամենակարող ՆիկոլինԳիտեք եթե Նիկոլը այս հայտարարություններով չի՛ ասում, որ երկիրը ինքը չի ղեկավարում, ամենաքիչը հուշում է, որ մենակ չի՛ ղեկավարում. կա հստակ հիերարխիա, եւ յուրաքանչյուրն իր դերը փայլուն է կատարում, եւ հուշելով Նիկոլը նախօրոք ապահովագրում է իրեն՝ պատասխանատվությունը միայնակ չի՛ կրելու:

Նիկոլի քաղաքականությունն ու քաղաքական կեցվածքը, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքի անորոշ ու խորհրդավոր վիճակը ինձ հիշեցնում է մի հայտնի ֆիլմ՝ Ռոն Հովարդի «Ангелы и демоны» (երևի տեսած կլինեք՝ Թոմ Հենքսն է գլխավոր դերում), որտեղ ֆիլմի իրադարձությունները շատ նման են մեր իրականությանը։

Տեսեք. հայտնի ֆիլմում կամերարին, ենթադրենք Նիկոլն է, ով թունավորել էր Հռոմի Պապին (Սերժին շարքից հանեց), թվում է թե կաթոլիկ եկեղեցին ինքն է ղեկավարում և առաջիկայում իրական ղեկավարը կամ ինքն է լինելու, կամ իր մարդը։

Թեև տվյալ պահին՝ մինչև նոր Պապի ընտրությունն իրական ղեկավարն ինքն էր, բայց արի ու տես, որ կային խոչընդոտներ և լիիրավ իշխանություն ձեռք բերելու համար շարքից հանում էր իր հակառակորդներին:

Բայց ամենակարևորն այստեղ նրա վերջնական նպատակն էր՝ հիմնահատակ վերացնել եկեղեցին՝ հանուն իլյումինանտների փառքի ու հզորության: Բայց ֆիլմում սրան օգնողներ էլ ուներ՝ ինչպես ծառաներ, այնպես էլ՝ տերեր:

 Ինքը միայնակ չէր գործում:

 Մենք էլ փորձենք խաղատախտակի վրա տալ Նիկոլի տերերին:

 Ֆիլմում իլյումինանտը պարտվեց: Մեզ մոտ՝ չգիտեմ ոնց է լինելու:

 Շատ ենք ուշացել. բայց անհնար բան չկա:

 Ուղղակի հետաքրքիր է՝ ո՞վ է լինելու պրոֆեսոր Լենգդոնը մեր իրականությունում, կամ՝ կլինի՞ արդյոք Լենգդոն…


Աղբյուր