Ո՞վ է Դալարի նորընտիրը

26/12/2018 17:07
Ո՞վ է Դալարի նորընտիրը


Արարատի Դալարի համայնքապետի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններում, 164 ձայների առավելությամբ, համայնքապետ ընտրվեց 30-ամյա Գոռ Պետրոսյանը՝ պարտության մատնելով նախկին համայնքապետ Գագիկ Ալեքսանյանին: 

Հիշեցնենք, որ նորընտիրը՝ Գոռ Պետրոսյանը սպանված, նախկին համայնքապետ՝ Տիգրան Պետրոսյանի որդին է:

Դալարի բնակիչների փաստմամբ, մոտ 20 օր է ինչ Գոռ Պետրոսյանը ստանձնել է համայնքապետի լիազորությունները, սակայն, ներկա պահին դպրոցի հարակից փողոցում գիշերային լուսավորության շինաշխատանքներ են ընթանում:

Առաջնահերթ դրված է աղբահանության խնդիրը, հարկերի հավաքագրումն ու խմելու ջրի կարգավորման հարցերը Վիոլա-ջուր ընկերության հետ: 

Ծրագրվում է ստեղծել Դալարի հայրենակցական հիմնադրամ,որով արտերկրներում ապրող ունևոր դալարցիները հնարավորություն կունենան իրենց լուման ու ներդրումը բերել Դալարի զարգացման գործում:

-Դեռևս խորապես ուսումնասիրում եմ համայնքի հիմնախնդիրները, ավարտելուն պես արագ, համայնքապետարանի աշխատակազմով լծվելու ենք դրանց լուծմանը,-ասում է նորընտիր ղեկավար՝ Գոռ Պետրոսյանը,-Ոչ մի անապահով դալարցի չի մնա առանց համայնքի աջակցության ու լուծում կստանան նրանց հուցող բոլոր հարցերը:

Դալարցիները մեզ հետ մասնավոր զրույցներում հավաստիացնում էին, որ կփոխվի դալարցու կյանքի որակը, քանի որ իշխանության է եկել մի մարդու որդի, ում երակներում հոսում է մարդկանց հարեհաս լինելու ու ձեռք մեկնելու բարի կամեցողի արյունը: 

-Հայրը պարտք կաներ, բայց իր բնակչին «ո՛չ» չէր ասի, նրա աշխատասենյակից ոչ-ոք մերժված դուրս չէր գալիս, թող լույս իջնի նրա շիրմին,-ափսոսանքով դալարցիները հիշում էին իրենց նախկին ղեկավար՝ Տիգրան Պետրոսյանին,-Մայրն էլ՝ ընկեր Թամարան, ոսկի կին է,մանկապարտեզի տնօրենն է, ով տարիներ ի վեր Դալարում կրթում ու դաստիարակում է մեր մանուկներին,-պատմեցին տեղաբնակները:

Հ.Գ.Դալարում մարդիկ պատմեցին մեզ, որ նոր համայնքապետը բիզնես կլասի անձ է, թեև երիտասարդ է, բայց իր անձնական միջոցներով մշտապես հասնում է կարիքավոր դալարցիներին:Ըստ բնակիչների,նախաձեռնող խումբը խնդրել է Գոռ Պետրոսյանին ստանձնել հոր դժվարին աշխատանքը, որպեսզի Դալարի համայնքը բռնի զարգացման ճիշտ ուղին: