Հոլիվուդյան սյուժե՝ հայկական իրականության մոտիվներով

26/12/2018 11:56
Հոլիվուդյան սյուժե՝ հայկական իրականության մոտիվներով

Ֆիլմեր կան, երբ նավաբեկումից հետո մի 10 հոգու ձեռքը մի փոքրիկ նավակ է ընկնում։ Մի երկու ամիս օվկիանոսում սոված ծարավ թափառելուց հետո, որ արդեն չգիտեն ծարավի դեմ ինչպե՞ս կռիվ տան, արդեն սովը այնպես է ուղեղները անջատել, որ մտածում են՝ ում կարելի է ուտել, այսպես մեկ ու մեջ բդիկ, թևիկներ են տեսնում:
Իբր դա էլ քիչ էր, սելավը սկսվեց. մեկը մահացավ՝ թոլ արեցին ջուրը:
6 հոգին արդեն հարմարվել են մահվան հետ՝ իրենց նախկին կյանքն են հիշում:
Մի հոգին է կարծես կռիվ տալիս ապրելու համար:
Սելավը վերջացավ, հիմա էլ արևն է խաշում: Վերջ, այդ մեկն էլ համակերպվեց մահվան հետ:
Մեկ էլ որտեղից որտեղ մեկը գոռում է՝ ցամա՜ք, ցամա՜ք…
Վայ քու արա՛ իրոք ցամաք է:
Ուրախ-ուրախ իջնում են, ի՞նչ ցամաք, ի՞նչ բան՝ մի հատ սթից հրաբխային ժայռ է, որտեղ ո՛չ ջուր կա, ո՛չ բուսականություն. բայց փնտրտուքի մեջ են…
Երկու օր փնտրելուց հետո հասկանում են, որ իրենց չունեցածն այստեղ էլ չկա, բայց դրա փոխարեն ոնց որ թե մարդակերներ կան:
Մեկին նախորդ գիշեր կերել էին...
Ու սրանք երանի են տալիս այն փոքրիկ նավակին, որն ուրախությունից շպրտել էին և ջուրը քշել էր օվկիանոս:

 Այս սյուժեն ինչ-որ կերպ հիշեցնում է հայաստանցիների ներկայիս վիճակը:


Աղբյուր