Հայթաղում «անանիմկայի» ուրվական է շրջում

25/12/2018 23:00
Հայթաղում «անանիմկայի» ուրվական է շրջում

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Հայթաղ գյուղի միջնակարգ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացրած մրցույթին մասնակցած երկու թեկնածուները՝ գործող տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանն ու համայնքի նախկին ղեկավարի կինը՝ Կարինե Մակարյանը հավասարապես 4:4 ձայներ են հավաքել:

Այժմ տվյալները փոխանցվել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանին եւ վերջինս ինքը պետք է որոշի, թե ում կնշանակի դպրոցի տնօրեն:

Իսկ մինչ այդ, ինչպես ահազանգում են հայթաղցիները, համայնքի ղեկավար Մերուժան Մուրադյանը եւ նախնին գյուղապետ Ս․ Վարդանյանն իր եղբոր հետ, A 4 ֆորմատի թղթեր են ուղարկում համագյուղացիներ տներ՝ ստորագրահավաքի համար:

Աշխատանքներին, հատկապես, լծված են գյուղապետարանի աշխատողները, վերջիններիս առաջ խնդիր է դրված՝ աշխատանք ստորագրության դիմաց, սակայն, ինչն ավելի զազրելի է, գործի են դրվել նաեւ դպրոցահասակ մի քանի երեխաներ: