Հայաստանում տիրող վարչակարգի զոհը

25/12/2018 20:40
Հայաստանում տիրող վարչակարգի զոհը

ՀՀ Ոստիկանության մե րհավաստի աղբյուրը տեղեկացնում է մեզ 2012 թվականին տիրող վարչական բացթողի բարքերի՝ կաշառքի, հանցագործ փաստերը կոծկելու, բռնություն կիրառելու մասին, որի արդյունքում իրենց արատավոր գործելաոճով չաշխատելու համար, 2012թ-ից ոստիկանական համակարգից ստիպողաբար հեռացվել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկան՝ Սեյրան Արևշատյանը:

Ըստ մեր աղբյուրի, 2012թ-ին, հունվար-ապրիլ ամիսներին, գործընկերները Սեյրան Արևշատյանին հարկադրաբար, ստիպում են  ՀՀ 2  քաղաքացիների քր. գործի շրջանակներում պահանջել խոշոր գումարի կաշառք, հանցավոր փաստերը կոծկելու դիմաց: Ըստ մեր աղբյուրի, ոստիկան Ս. Արևշատյանն այս մասին զեկուցում է ի րվերադասին և հայտնում իր անհամաձայնությունը: Ժամանակ անց Ս. Արևշատյանին ստիպողաբար պահանջում են աշխատանքից ազատման դիմում գրել:

Կապ հաստատեցինք, նախկին ոստիկան, ֆրանսիաբնակ, այժմ ԱՄՆ-ում գտնվող Արևշատյանի հետ:

-Պրն.Արևշատյան, ի՞նչ պատճառով ե քհեռացվել ՀՀ Ոստիկանական համակարգից:

-Իմ քաղաքական հայացքների, գործընկերներիս թելադրանքը՝ կաշառք պահանջելը, հանցանք կոծկելը, հանցավոր փաստերը պարտակելը, այս ամենին հակադրվելու, օրենքի տառը և ոստիկանի պատիվը բարձրպահելու համար:

-Մանրամասնեք, խնդրեմ:

-2012թ-ին  հունվար-ապրիլ ամիսներին, մի քր. գործի շրջանակներում, գործընկերներս ղեկավարության պահանջով հարկադրաբար, ինձ ստիպում էին, որ ՀՀ 2 քաղաքացիներից խոշոր գումարի կաշառք պահանջ եմ: Մերժելովնրանց, այդ մասին զեկուցել եմ վերադաս մարմնին և հայտնել եմ իմ անհամաձայնությունը նման գործելաոճին:

Ապա զեկույցս անպատասխան մնալուց հետո, ստիպված զեկուցել եմ Երևանի քաղաքային վարչություն: Պատասխան գրություն եմ ստացել, որ իբր այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում իբրև ոչինչ չի հայտնաբերվել:Հետո դիմեցի դատախազություն, սակայն աչքիս դիմաց ճղեցին դիմումս եւ կապնվեցին անմիջական ղեկավարությանս հետ: Մի քանի օր անց անծանոթ սպորտային կազմվածքով երեք անձիք շենքիս մոտ ինձ ծեծի ենթարկեցին, որից հետո դիմեցի բուժօգնության: Օրեր հետո սկսվեցին սպառնալիքներ ինձ և հարազատներիս, ստիպողաբար ազատման դիմում գրեցի:

-Եվ դուք ձեր պայքարը դադարեցրեցի՞ք:

-Իշխող, թալանչի ռեժիմի դեմ միայնակ պայքարը շարունակելն անիմաստ համարեցի: Հիասթափված ու հուսահատված մեկնեցի Ֆրանսիա, որտեղ ապրում էին ծնողներս:

-Ի՞նչգործունեություն ծավալեցիք Ֆրանսիայում:

-Առաջին գործս թույլտվություն խնդրելն էր բնակության համար, սակայն ֆրանսիական էմիգրացիոն համակարգի ոչ ճկուն լինելու պատճառով այն տեղ գտնվելու 4 տարիների ընթացքում ստացա թվով 4 մերժում: Այդ ընթքցքում հասցրեցի գերազանց տիրապետել լեզուն և ընդունվել ու ավարտել Սորբոնի համալսարանը: 2015թ-ին ֆրանսիայում հանդիպել եմ հայուհու՝ Տաթևիկին, վերջինիս մի քանի անգամ ֆրանսիա կատարած այցերի ժամանակ տեղի ունեցած հանդիպումներից հետո սկսեցինք մոտիկից շփվել և սիրահարվեցինք մեկմեկու: 2016թ-ին՝ Ֆրանսիայում դարձյալ մերժվեցի և ստիպված վերադարձա Հայաստան:

-Ինչո՞ւ վերադարձաք Հայաստան:

-Արդեն ասացի, որ ստիպված վերադարձա Հայաստան, քանի որ Տաթևիկի հետ ամուսնանալու համար, Հայաստանում պիտի թղթաբանություն կազմակերպեի՝ ԱՄՆ մեկնելու համար, քանի որ ՀՀ քաղաքացի էիՀայաստանում գտնվելու ընթցքում փորձեցի դիմել ՀՀ ՊԵԿ, մի քանի մրցույթներում հաղթող ճանաչվեցվի, սակայն կրկին մերժվեցի ու ևս մեկ անգամ հասկացա, որ Հայաստանի պետական դռները իմ առջև ընդմիշտ փակ են: Այդ ընթացքում մի քանի անգամ այցելել եմ ծնողներիս: 2018 թ մայիսին ոգեշնչված երկրում տիրող բարեփոխումներից նախատեսվածից շուտ վերադարձա Հայաստան մասնակցելու ցուցարարների շարժմանը: Այդ օրերին հանդիպեցի համակարգում դեռևս գերազանց պաշտոններ զբաղեցնող չակերտավոր գործընկերներիս, որոնք կրկին սպառնալիքներ հնչեցրեցին, և ծեծի ենթարկեցին՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, թե որպես ըմբոստ քաղաքացի,նախկին քենը սրտներում,  հորդորեցին կորել երկրից: Սակայն անմիջապես չէի կարող մեկնել, քանի որ ԱՄՆ մեկնելու գործընթացն ընթացքի մեջ էր և անհրաժեշտ էր իմ ներկայությունը ինչի համար էլ ի սկզբանե վերադարձել էի: Սակայն, վերջնականապես խորին հիասթափությամբ հեռացա երկրից՝ ԱՄՆ վիզան ստանալուն պես:

-Կարո՞ղ եք անուններ նշել:

-Անուններ չեմ կարող նշել քանի որ անիմաստ եմ համարում, ավելի ճիշտ վախենում եմ, չէ՞ որ նրանք դեռևս շարունակում են դեռևս ազդեցիկ պաշտոններ զբաղեցնել: Հայաստանում բնակվող շատ հարազատներ ունեմ, որոնց չի բացառվում, որ կհետապնդեն հանիրավի:

Հ.Գ. Զրույցի վերջում Ս.Արևշատյանը հայտնեց, որ այլևս չի ցանկանում վերադառնալ հայրենի երկիր, քանի որ այստեղ վտանգված է համարում թե՛ իր անվտանգությունը, և թե՛ ապագան:

Մերի Սարիբեկյան