Ալիեւ. Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում դեր են ունեցել Ադրբեջանի ռազմական հաղթանակները

25/12/2018 15:30
Ալիեւ. Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում դեր են ունեցել Ադրբեջանի ռազմական հաղթանակները

«Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում կարևոր դեր են ունեցել նաև մեր ռազմական հաղթանակները: Մենք մեծացնում ենք մեր ուժը: Հատկապես ապրիլյան մարտերի և դրան հաջորդած գործողությունների ընթացքում իրենց բանակի մասին Հայաստանի նախկին ղեկավարության միֆը հօդս ցնդեց: Մեր զինվորականները հատուկ դեր ունեցան Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: