Դաշտ կվերադառնա փետրվարին

25/12/2018 11:28
Դաշտ կվերադառնա փետրվարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ կվերադառնա փետրվարին:

Տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի 18 տուրերից հետո «Արսենալ»-ն ունի 37 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատարը 48 միավորով «Լիվերպուլ»-ն է: