Դաշինք՝ ըննդեմ Իրանի

12/12/2018 08:59
Դաշինք՝ ըննդեմ Իրանի

Միացյալ Նահանգներն ու արաբական երկրները կստեղծեն նոր ռազմական դաշինք ընդդեմ Իրանի։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը գերմանական DW-ի հետ զրույցի ընթացքում։ Ըստ հրապարակման ներկայումս Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ այս առնչությամբ ինտենսիվ բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ։

Սպասվում է, որ կկնքվի անվտանգության մասին նոր համաձայնագիր, որը կպաշտպանի Մերձավոր Արեւելքն արտաքին ուժերի հարձակումներից եւ ազդեցություններից։ Այն կոչվելու է ՄԵՍԱ կամ Մերձավոր Արեւելքի ռազմավարական դաշինքը՝ Middle East Strategic Alliance։

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպն էլ իր հերթին է կոչ արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել իրար մեջ եղած բարեկամական հարաբերությունները ՄԵՍԱ-ի ստեղծման եւ Իրանին դիմակայելու համար։