ՔՈ-ն սադրե՞լ է «Գնթունիքի» փոխտնօրենին. ՀՔԾ քրգործի հետքերով

10/12/2018 22:33
ՔՈ-ն սադրե՞լ է «Գնթունիքի» փոխտնօրենին.   ՀՔԾ   քրգործի հետքերով

Օրերս համացանցում մի հեռախոսային նկարահանում էր  տեղադրված, որտեղ կանացի ձայնը  հարցախեղդ էր անում՝ թիկունքով իրեն շուռ եկած երիտասարդին: Մեր հարցմանն  ի պատասխան,  ապարանյան մեր հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ ԱԺ արտահերթ ընտրության օրերին ՔՈ կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուներ, որոնցից մեկը կին էր, սադրանքի է ենթարկել Ապարան քաղաքում գտնվող հանրաճանաչ «Գնթունիք» հացաբուլկեղենի ընկերության փոխտնօրեն՝ Հայկ Կիրակոսյանին:

Բանն այն է, որ փոխտնօրենը ընկերության անվտանգության տեսախցիկով նկատում է բրոշյուրներով երկու անձանց, ովքեր  առաջին հարկի մուտքի դռան մոտ  մանդարին են բաժանում  «Գնթունիքի» գնորդներին: Կարծելով, որ նրանք Եհովայի վկաններ են, մոտեցել է նրանց:

Ըստ մեր աղբյուրների, Հայկ Կիրակոսյանը հրահանգում է նրանց, որ չխանգարեն մարդկանց տեղաշարժին՝ ել ու մուտին և հեռու գնան իրեն գործը շարունակեն, բացեն մուտքը:

-Դու՛ ո՞վ ես,- զայրացած հարցրել են «թղթավորները»:

-Այս ընկերության փոխտնօրենն եմ,-պատասխանել է Հայկ Կիրակոսյանը:

-Ցույ՛ց տուր կադաստրի վկայականը:

Նույն պահին զանգ է հնչել Հայկ Կիրակոսյանի հեռախոսին, վերջինս մեջքով կանգնած զրուցել է հեռախոսով, նրա մեջքի ետևում ՔՈ-ականները իրենց հեռախոսով նկարահանել են ու շարունակել են սադրել՝ ասելով.

-Ցույց տուր, ո՞վ ես դու, որ մեզ հեռացնում ես:

Ավարտելով հեռախոսային զրույցը, «Գնթունիքի» փոխտնօրենը ետ է դարձել ու նկատել, որ իրեն նկարահանում են: Փաստից զայրացած Հայկ Կիրակոսյանն ասել է.

-Նկարահանում ես, ո՞ր ինչ անես…

Ըստ մեր ապարանյան հավաստի աղբյուրի, սա է եղել ողջ ճշմարտությունը:

Հ.Գ. Մեր կայքը տեղեկացավ, որ ՀՔԾ-ում այս առնչությամբ քրգործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն: «Գնթունիքի» նկարահանող սարքերում  ֆիքսված են կադրերը:

շարունակելի

Անի Մադոյան