Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերը հայտնի են

10/12/2018 18:37

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության մասնակից բոլոր թիմերի անունները հայտնի են:

Աշխարհի ակումբային առաջնությունում կմասնակցեն «Ռեալ»-ը (Իսպանիա, Եվրոպա), «Էսպերանս»-ը (Թունիս, Աֆրիկա), «Գվադալախարա» (Մեքսիկա, ԿՈՆԿԱԿԱՖ), «Կասիմա Անտլերս»-ը (Ճապոնիա, Ասիա), «Թիմ Վելինգտոն»-ը (Նոր Զելանդիա, Օվկիանիա) և «Ալ-Այն»-ը (ԱՄԷ, մրցաշարը հյուրընկալող թիմ):

Այն կկայանա դեկտեմբերի 12-22-ը Արաբական Միացյալ Էմիրություններում: