Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է

10/12/2018 18:35
Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է

Դեկտեմբերի 10-ը ամենամասսայական սպորտի` ֆուտբոլի միջազգային օրն է:

ՄԱԿ-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականություն վայելելու շնորհիվ։ Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ և էլ ավելի շատ՝ սիրողական մակարդակում։

Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին վերաբերում է չինական աղբյուրներին՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակ թվագրությամբ։ Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում։ 2.5 հազարամյակ առաջ ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում և Հռոմում։