Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին

10/12/2018 18:33
Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին

2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել Է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին ստրկուհի Նադյա Մուրադին:

Արարողությունն անցկացվել Է Նորվեգիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ: «Նորվեգիայի նոբելյան կոմիտեն որոշում Է ընդունել 2018 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին սեռական բռնությունը զինված հակամարտություններում որպես զենք օգտագործելու դեմ նրանց գործադրած ջանքերի համար»,- ընդգծել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը՝ ելույթ ունենալով արարողությանը:


Այդ միջոցառումը Օսլոյում Խաղաղության օրերի բաղկացուցիչ մասն Է, որոնք անցկացվում են դեկտեմբերի 5-ից մինչեւ 12-ը: Այդ ժամանակահատվածում Նորվեգիայի մայրաքաղաքում կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, որոնք արծարծում են ահաբեկչության եւ պատերազմի թեմաները, ավանդական ջահերով երթը ի պատիվ դափնեկիրների եւ Խաղաղության նոբելյան մրցանակի ֆորումը, որտեղ գլխավոր թեման կլինի գլոբալ կլիմայական ճգնաժամի լուծման հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: