Ապարանում համայնքների խոշորացման գործընթացից, կրքերը դեռևս չեն հանդարտվում Տեսանյութ

09/12/2018 14:48
Ապարանում համայնքների խոշորացման գործընթացից, կրքերը դեռևս չեն հանդարտվում Տեսանյութ

Անցյալ տարի, 17 համայնքներ միացան Ապարան քաղաքին՝ համայնքների խոշորացման արդյունքում: Անցել է մեկ տարի, Ապարան քաղաքը կերպարանափոխվում է օր-օրի, զգալի աշխատանքներ են կատարված, որին մենք անդրադարձանք, բայց արի ու տես, որ այս լավ գործերը դուր չեն գալիս Ապարան քաղաքի  17 վարչական ղեկավարներին:

Ինչումն է բանը:

Մեր լրատվական հետաքննության արդյունքում պարզվեց, որ շրջանառվող լուրերի համաձայն, համայնքների նախկին գյուղապետերերից ոմանք ժամանակին խոշոր գումարներ են մուծվել նախկին Տարածքային Կառավարման նախարար՝ Դավիթ Լոքյանին՝ ակնկալելով համայնքների խոշորացման մեկ միավորի պաշտոնը:

Ըստ լուրերի նշվում է Շենավանի, Ափնայի, Հարթավան և այլ համայնքապետերի անունները: Այս համայնքապետերը, պարզվում է «քցված» են Դ. Լոքյանի կողմից: Եվ այս համատարած բացասական  տրամադրություններով, համայնքների որոշ վարչական ղեկավարներ այսօր, պատերի տակ թաքուն բամբասում են գործող, Ապարանի քաղաքապետ՝ Կարեն Եղիազարյանից: Ինքնըստինքյան, հարց է առաջանում, իսկ ո՞րն է  Կարեն Եղիազարյանի մեղքը.

-Էլ ի՞նչ, ոչ թալանելու բան կա, ոչ ծրագրեր կան, ոչ  փող կա գրպանելու և ոչ էլ կերուխումի առատ սեղաներ՝ սիրուհիներով զարդարված,- ափսոսանքով անկեղծանում են նախկին համայնքապետերը:

-Քաղաքապետ՝ Կարեն Եղիազարյանը նախանձ է շարժում իր ակտիվ ծրագրերով ու առատ աշխատանքներով,-ասում է ապարանցի քաջատեղյակ մի քաղաքացի,-նրա տեղակալներից  Երեմյանն ակտիվ կապեր ու լումա  ունի  դժգոհող վարչական ղեկավարների հետ:

-Ես հարևան գյուղից եմ ու կասեմ,,,,-դիտեք տեսանյութը: