Նախընտրական Տավուշ

07/12/2018 18:06
Նախընտրական Տավուշ

«Թիվ 13 Տավուշի ընտրատարածքումի ազգաբնակչությունն ակտիվ կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին»,- պատմում են մեր զրուցակիցները։ 

-Այս անգամ պառլամենտական ընտրությունների քարոզարշավներին շատ են գալիս տարբեր կուսակցություններից, նախկինում էդպես չէր։ Էս ձորի մարդկանց, որպես սահմանամերձ մարզի ապրողներ, պետք է պետական մոտեցում լինի հատուկ ձեւով,-ասում են մարզի բնակիչները։

Թեղուտ գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը նոր դեմք է տարածաշրջանում, որպես ԲՀԿ ռեյտինգային թեկնածու, քվեաթերթիկում 7-րդ համարն է։ ԲՀԿ թեկնածուներից հիմնական պայքարը կընթանա երեք թեկնածուների միջեւ՝ «Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի ղեկավար Վարուժան Բաբաջանյանի, Տավուշի մարզի որսորդմիության կառույցի ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ։ 

Ախուրյան համայնքում եւս թիվ 11 ընտրատարածքի ԱԺ արտահերթ ընտրությունների ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Կարեն Սերգոյանը, որպես համայնքի ղեկավարի թեկնածու մասնակցել է նաեւ 2017թ-ին կայանալիք միավորված Ախուրյան համայնքի ղեկավարի ընտրություններին։ Ախուրյանցիներից շատերը եւս իրենց հույսը կապում են Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրերի հետ, ասելով.

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, океан и текст


-Ռուսաստանից էս տարի էլի դատարկ ենք եկել, մենակ հասցնում ենք ձմեռվա վառելափայտն ու ալյուրը առնենք, հետո էլ գնանք վարկ վերցնենք, որ մինչեւ գարուն հասցնենք ապրենք։ Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ հույսեր ենք կապում, որովհետեւ ինքը աբովյանցիների համար եւ' աշխատատեղեր է ստեղծում, եւ' տներ է կառուցում,- այսպիսի կարծիքներ են հայտնում մեր հետ զրուցող համայնքի բնակիչները։

Չնայած տարբեր հնչող կարծիքներիn, թե մարդիկ ինչպես են վերաբերվում քաղաքական ուժերի ծրագրերին եւ ռեյտինգային թեկնածուներին, չեն մոռանում նաեւ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին` ընտրությունների օրը հավանաբար չեն գնալու իրենց ընտրատեղամասեր քվեարկության։

-Հիմա էլ ասում են՝ ում ուզում եք ընտրեք, մենակ Նիկոլն է ընտրվելու։ Էն ժամանակ էլ ասում էին ՀՀԿ-ին ընտրեք, չընտրեք իրենք են, էլ շատերիս գանլու իմասը ո՞րն է,-ուսերը թոթվելով անկեղծանում են մարդիկ։