Նորա Առուստամյան. Վայելում է հանրային լայն աջակցություն

05/12/2018 21:36
Նորա Առուստամյան. Վայելում է հանրային լայն աջակցություն

Արագածոտնի մարզում, ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված է նաև ԱԺ պատգամավոր  Նորա Առուստամյանը: Երիտասարդ օրենսդիրի քաղաքական հայացքների և գաղափարների հիմքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսն է՝ «Մեր խոսքը գործ է», որի հեղինակը կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է:

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят

Նորա Առուստամյանը տարիներ առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին և դարձավ այդ գաղափարի կրողը, և այդպես է մինչև այսօր: Տարածաշրջանի բնակչությունը համոզված է, որ  ԱԺ գումարման նստաշրջանի աշխատանքներին Նորա Առուստամյանը ձգտել է առավելագույնս արդյունավետ աշխատել և մեր երկրի զարգացման ու բարգավաճման համար նշանակալի նախաձեռնություններով հանդես գալ, ակտիվ մասնակցություն ունենալ մարզի բնակչության հուզող հիմնախնդիրնրին:

Մարզի ցավոտ խնդիրները ունեն բավականին երկար ժամանակ  և  մեծ միջոցներ է պահանջում: Նորա Առուստամյան պատգամավորը պարբերաբար հանդիպումներ է ունենում համայնքների բնակիչների հետ և փորձ անում աջակցել նրանց, որևէ մեկին չնեղացնել:

Երիտասարդ պատգամավորուհին  մշտապես ձգտել է ժողովրդական մարդ լինել, անկախ պաշտոնից ՝ ապրել ու կիսել ժողովրդի հոգսը: Մեր օրերում, ցավոք, բնակիչները օրենսդրական նախաձեռնության առաջարկներ չեն անում, հաջախ դիմում են անձնական, առողջական, ուսման և այլ հարցերի հետ կապված:

Картинки по запросу Առուստամյանները ոսկեվազի եկեղեցում

Նորա Առուստամյանը համբերատար վերաբերմունքով խորհուրդներ է տալիս, աջակցում, թեև դա նրա լիազորությունների մեջ չի մտնում:

Մեր ուշագրավ հարցումներից մի քանիսը ստորև.

-Ոսկեվազի եկեղեցու կառուցման համար պարտական ենք Առուստամյան հորն  ու դստերը,- ասում է ոսկեվազի հավատացյալ բնակչուհի Մարիամը,- Չեմ հիշում մի դեպք, որ դիմենք խնդրանքով ու չընդառաջեն: Մենք՝ ոսկեվազցիներս մի մարդու նման ընտրելու ենք Նորա Առուստամյանին,- հավաստիացնում է զրուցակիցը:

-Նորա Առուստամյանը չվարկաբեկված, երիտասարդ, կիրթ ու բանիմաց, հավասարակշռված ԱԺ պատգամավոր է: Հարևաններս միշտ լավ բաներ են պատմում նրա մասին: Եզակի օրենսդիր է Նորա Առուստամյանը, ով չի մասնակցել երկրի թալանին,-ասում է աշտարակցի Օհան բիձան ու ավելացնում,-աչքը կուշտ, բարեկեցիկ ընտանիքից է դուրս եկել, ես իմ գերդաստանով ձայն եմ տալու նրան, այդպես էլ գրեք, Օհան բիձան իր տոհմով Առուստամյան թեկնածուի հետ է: Այդ ազնիվ աղջիկը Աժ բարձր ամբիոնից  կհնչեցնի մեր խնդիրների մասին ու հետևողականորեն լուծում կպահանջի կառավարությունից:


-Մեր ԲՀԿ թեկնածուն թող չկասկածի, որ բնակչությունը ոչինչ չի մոռանում, չի մոռանում այն կնճոտ հիմնահարցերը, որոնք արագ լուծում են ստացել, երբ դրա մասին տեղեկացված է եղել մեր պատգամավորը,-ասում է երաժշտական դպրոցի երաժշտագետներից մեկը:

-Նորա Առուստամյանի նման հանգիստ, համբերատար ու հարեհաս անձի, ես քչերին գիտեմ: Գնացե՛ք ժողովրդի մեջ ու հարցրեք նրա մասին, տես ինչեր կպատմեն, քանի ու քանի գործերի լուծումների մասին կտեղեկացնեն ձեզ, որն անհավանական կթվա, բայց դա իրականություն է: Ես Նորայիս եմ ընտրելու ու բացահայտ հայտարարում եմ դրա մասին:

Մեր սիրելի պատգամավոր Նորա Առուստամյան, Աշտարակը ձեզ հետ է,- պաթետիկ վերջացրեց խոսքը Ն.Աշտարակեցու դպրոցի աշխատակիցը:

-Միայն լավը կասեմ, քանի որ այդպես են բոլորը խոսում նրա մասին,-ասաց ԵՊՀ ուսանող Արմենը,- Երիտասարդ ու գրագետ ԱԺ պատգամավոր՝ Նորա Առուստամյանը հարգված օրենսդիր է, ակնածանք ունեմ նրա նկատմամբ: Դե, պարզ է, որ նրան եմ ընտրելու:

-Հարևան գյուղից եմ աղջիկ ջան,բերել եմ պոպոքս  ծախեմ: Ձեր հարցրած պատգամավորի մասին լավ գիտեմ, բարեկամս նրանց հարևանն է: Աշխարհիս երեսին ինչքան լավ բան կա, էդ մարդկանցից սպասի: Է՜հ, երկիրը քանդվում ա, բալա ջան…,վախում եմ պատերազմ սկսվի,- խորհդանշական ասաց վաճառող տատիկը: