ԱԱԾ –ն կատարում է վարչապետի պատվերը

05/12/2018 20:45
ԱԱԾ –ն կատարում է վարչապետի պատվերը

Դեկտեմբերի 1-ին Գորիսում նախընտրական քարոզաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը:

Իսկ ավելի ուշ դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության ու Արցախը հանձնելու մեջ:

Картинки по запросу նիկոլ դավիթ շահնազարյան

Իսկ ահա այսօր ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը` հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, մասնավորապես՝ մեջբերում եմ Շահնազարյանի խոսքից՝ «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ Ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»: Ու այլևս պետք չէ հասարակությանը հրամցնել, որ մեզ մոտ զանգովի արդարադատություն չկա: Կոնկրետ Շահնազարյանի մասով փաստ է, որ ԱԱԾ –ն կատարում է վարչապետի պատվերը:


«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյան