«Հայոց Արծիվների» հայտարարությունը կուսակցության փոխնախագահի ձերբակալության վերաբերյալ

05/12/2018 13:17
«Հայոց Արծիվների» հայտարարությունը կուսակցության փոխնախագահի ձերբակալության վերաբերյալ

«Հայոց Արծիվների» հայտարարությունը Մհեր Եղիազարյանի վերաբերյալ Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է: 90-ականների սկզբից Մհեր Եղիազարյանը մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում` հատկապես ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ միասին: Մհեր Եղիազարյանը 7 տարուց ավելի, հասարակական հիմունքներով, մասնակցել է 45.117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներին (www.hayocartsivner.am): Հաշվի առնելով Մհեր Եղիազարյանի՝ քաղաքականության մեջ թրծվածությունը, մեծ փորձը՝ 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում նա նշանակվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ: Այն քրեական մեղադրանքները, որոնց մասին նշվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում, բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն, ազգանվան հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական մեղադրանքներ են և դուրս են կուսակցության շրջանակներից։ Ի դեպ՝ Մհեր Եղիազարյանը նաև Haynews.am լրատվական կայքի սեփականատերն է, և այդ կայքի գլխավոր խմբագիրը: Մեկ բան հստակ է, որ Մհեր Եղիազարյանի անձին վերաբերող այս քրեական մեղադրանքները որևէ կապ, որևէ աղերս չունեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հետ: Անձամբ ես և «Հայոց Արծիվները» ջանք ու եռանք չենք խնայել ու չենք խնայելու՝ ոչնչացնել և մոխիր դարձնել կոռուպցիան, կաշառակերությունը: Միևնույն ժամանակ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն՝ իմ գլխավորությամբ, օրենքի շրջանակներում, կանի հնարավորը՝ միշտ աջակցելու կուսակցության անդամին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան