Ապարանը՝ նոր գույների համայնապատկերում

04/12/2018 10:29
Ապարանը՝  նոր գույների համայնապատկերում


 Արագածոտնի մարզի Ապարան քաղաքն ուղիղ մեկ տարի առաջ դարձավ խոշորացված համայնք՝ ներառելով հարակից , բազմապիսի հիմնախնդիրների  մեջ թաղված 17 գյուղերը:

Սա դեռ ամենը չէ, Ապարանում, անցյալ տարի իշխանափոխություն եղավ, որի արդյունքում նոր ղեկավար ընտրվեց, ով գործարար դասի ներկայացուցիչ է, հայ հանրության և զբոսաշրջիկների սիրված վայրի, հանրաճանաչ  «Գնթունիք»  հացաբուլկեղեն արտադրական ընկերության սեփականատերը՝ Կարեն Եղիազարյանը:

 Փորձեցինք մեկ տարի անց, սեփական աչքով  տեսնել  Ապարանը: Անկողմնակալ լինելով փաստենք, որ շատ աշխատանքների ականատեսը եղանք: Տես՝ Տեսանյութը:

Քաղաքի բնակիչներից մեկը լրագրողիս տեսնելով՝ պատրաստակամություն հայտնեց ցույց տալու կատարված գործերն  ու  պատմեց.

- Ապարանը մեկ տարի առաջ համարվում էր մեռնող, լճացած ու  ճահճացած քաղաք: Կային քարաթափվող շենքեր, քանդված  ու գիշերային  մութ փողոցներ ու բակեր,թափառող , կծող շներ, անմխիթար մանկապարտեզներ ու զբոսայգիներ, բազմաբնակարանային շենքերի քանդված պատշգամբներ ու տանիքներ, եւ նմանատիպ շատ խնդիրներ:


Ընտրվելուց անմիջապես հետո, Ապարանի նորընտիր քաղաքապետ՝ Կարեն Եղիազարյանը, շաբաթներ անց, լայնածավալ ձևով  սկսեց քաղաքի բարակարգման ու կառուցման գործընթացները: Առաջին հերթին հիմնահատակ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգվեց  քաղաքապետարանի շենքը: Կարճ ժամանակ անց, տարածաշրջանի բնակիչներն արդեն բարձրանում էին նոր գորգերով պատված աստիճաններով՝  ապագա քաղաքի տեսլականն աչքի առաջ ունենալով:


Ապարանը հաշված ամիսների ընթացքում, նոր դեմք ու  դիմագիծ էր ստանում բնակիչների աչքում: Բարեկարգվում ու կառուցվում էին նոր պուրակներ,զբոսայգիներ,տեղադրվում էին հուշարձան կոթողներ ու քանդակներ, բազմաբնակարանային  բակեր ու մանկապարտեզ, ծերանոցի շենք ու նոր  պատշգամբների  տեղադրում: Երկար ու ձիգ տարիներով ցեխի ու ցեխաջրի հետ կռիվ տվող ապարանցին այսօր ունի ասֆալտապատված փողոցներ, գլխավոր և երկրորդական փողոցներում:


Գիշերային լուսավորությունն առանձնակի նոր տեսք է հաղորդում ասֆալտապատված փողոցներին, որոնց մայթեզրերն անգամ գեղեցիկ վերանորոգված են, որոնցով  հպարտանում են ապարանցիները,-պատմում էր մեր զրուցակիցն ու ավելացնում,-Ապարանում խոսում են, որ այս բոլոր շինարարական  աշխատանքները կատարվում են քաղաքապետի անձնական և համայնքի բյուջեի միջոցներով:

Գնացեք համայնքներ՝ Երնջատափ, Չքնաղ,Վարդենիս, տեսեք ինչ նոր ջրագծեր են քաշվում համայնքներում,որից զրկված են 21-րդ դարի բնակիչները,-ավարտեց խոսքը մեր զրուցակից ապարանցի բնակիչը:

Հ.Գ.1 Անցյալի լուսանկարները շատ խոսուն են:Նրանք  30 տարիների լուռ վկան են այն թալանի ու անպատժելիության, որի հետևանքով կասեցված  էր երկրի առաջընթացն ու զարգացումը: Ապարանի անցյալի տխուր լուսանկարները ձեզ վկա: Կատարված ներկայիս գործերը վկայում են, որ բարի կամքի դրսևորման դեպքում ցանկացած  համայնքի ղեկավար կարձանագրի համարժեք ծառայություն իր համայնքի քաղաքացիներին, կապահովի արդյունավետ աշխատանք՝ լավ կառավարմամբ:

Հ.Գ.2 Մենք հետևողական ենք լինելու Ապարանի և 17 համայնքների համաչափ զարգացման փուլերին և այն ժամանակ առ ժամանակ տեղեկացնելու ենք մեր ընթերցողներին:

 

Շարունակելի