«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայտարարությունը

14/11/2018 22:09
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Հայաստանաշե՛ն Հայեր

Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում 1500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծված, «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» կարգախոսով և  ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցում է ստացել 2018 թվականի օգոստոսի 23-ին, չի՛ մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, ծառայելով հայոց պետականաշինությանը, ասել է թե՝ հայոց պետականության և հայ ազգի անվտանգության պաշտպանությանը, լրջագույնս պատրաստվում է մասնակցելու սույն թվականին Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրություններին:

Այս պահից սկսած մինչև դեկտեմբերի 9-ը և դեկտեմբերի 9-ից սկսած մինչև  Ազգային ժողովի հաջորդ արտահերթ ընտրությունները, Հայաստանի ներքաղաքական դաշտում արտախորհրդարանական բազմահազարանոց միավորումը բացառապես «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որն անընդհատ իր շուրջն է համախմբում մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու ձգտումով ապրող հայ ազգի առողջ, հայրենատեր, իմաստուն քաղաքացիներին:

Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքները:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, սփյուռքը և հայոց սուրբ հողը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:

 

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյա