Բոլոր ժամանակների Ֆելոն

09/11/2018 11:44
Բոլոր ժամանակների Ֆելոն

Շիրակի մարզում ազգաբնակչությունը մտահոգված է, առաջիկա ԱԺ ընտրությունների թեման մարդկանց մտածելու տեղիք է տալիս, հատկապես այն բանի համար, թե ովքեր կլինեն վարկանիշային թեկնածուները։ Խոսակցություններն այն մասին, որ այս անգամ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի  ցուցակով մտածելու տեղիք է տալիս։

Իսկ Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն շատերը մատը մատին չեն տա, որպեսզի բավարար ձայներ ապահովվեն: Թերեւս նրա հաղթանակկի համար ջանք չեն խնայի միայն մարզի ուժային կառույցների ղեկավարները, որոնց նշանակելու հարցում մեծ դերակատարություն է Ֆ. Ցոլակյանը:

Չար լեզուները պատմում են, որ մարզի փոքր քաղաքներում, ոստիկանության բաժնի պետի պաշտոնները տատանվել են 16-18 հազար դոլարի սահմաններում: 


Հերմինե Մանուկյան