Շամշյանի կայքում տեղադրված նյութի մեջ կար սխալ ու հանցագործության մասին հաղորդում

09/11/2018 10:32
Շամշյանի կայքում տեղադրված նյութի մեջ կար սխալ ու հանցագործության մասին հաղորդում


Նախ սխալի մասին:


Աննա Հակոբյանին չի կարելի ներկայացնել որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կին:

Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Նա հետագայում իր այդ կայֆերի համար դատվելու է որպես իշխանություն յուրացնող:

Աննան մինչև նոր վարչապետի ընտրությունն ավելի շուտ Նիկոլի կնոջ պաշտոնակատար կարող է լինել, քան վարչապետի պաշտոնակատարի կին: Այստեղ հա՛մ սխալ կա, հա՛մ հանցագործություն: Աննան հետագայում Նիկոլի հետ դատվելու է որպես հանցակից՝ իշխանության յուրացման հարցում:

Հիմա մեկ այլ հանցագործության մասին: Ասում է՝ Աննան Արմենին պատմել է «Իմ քայլը» հիմնադրամի մասին: Նա էլ «Երևան, իմ սեր» հիմնադրամի մասին ու քննարկել են, թե ոնց համագործակցեն այդ հիմնադրամները: Սա խմբակային հանցագործության մասին հայտարարություն է:

Եվ Արմենի հիմնադրամի գործունեությունն է փակ ու թալանչիական, և Աննայի «Իմ քայլը»:

«Իմ քայլը» հիմնադրամը նիկոլենց թալանի հիմնադրամն է: Նիկոլը Սերժի պես ուղիղ չի վերցնում փողերը լֆիկներից, այն էլ՝ ճամպրուկով: Նիկոլը լֆիկներին տալիս է իր ուսապարկը և առաջարկում նրանց լևի փողը ուսապարկով տանել «Իմ քայլը» հիմնադրամ՝ իբր բարեգործության համար, բայց իրականում Աննայի ագահությունը բավարարելու համար: Փող պոկելու կուլտուրական ձև են գտել մարդ ու կնիկ:

Ես արդեն ասել եմ, որ Նիկոլը պադկաբլուչնիկ է: Դրա համար էլ թալանած փողերը Աննան իր ձեռքն է վերցրել: Արմենի հետ էլ փորձի փոխանակում են անում:

Բայց էդ սաղ հեչ: Նունե՞ն ոնցա՜, նունեեեեե՜ն:


Դավիթ Մարտոյան