«Մեռնենք՝ պրծնենք, գնանք... սա ապրել չի»

08/11/2018 11:37
«Մեռնենք՝ պրծնենք, գնանք... սա ապրել չի»

Իջեւան քաղաքում փողոցային առեւտրով զբաղվողները հիմնականում մարզի տարբեր բնակավայրերից են։ Քաղաքի բնակիչները տեղեկացնում են, որ մի շարք փողոցներ բարեկարգված չեն,  առեւտուրը ցեխաջրերով լցված փոսերում, թափառող շների մասնակցությամբ վտանգում են մարդկանց առողջությանը։

Չնայած այն բանին, որ քաղաքի շուկան ունի համապատասխան տարածքներ առեւտուր իրականացնելու համար, սակայն, ինչպես մարդիկ են նշում՝ բաց տարածքներում առեւտուրն ավելի արդյունավետ է։  Ըստ մեր զրուցակիների, այստեղ ոչ ոք մեղավոր չէ, քանի որ իրենց այգիների բանջարեղենն ու կաթնամթերքը տրանսպորտով մինչեւ բերում հասցնում են մարզկենտրոն, օրն ավարտվում է, իսկ առետուր՝ չկա։

Մեկը դեղորայքի գումարը դեռ չի աշխատել բողոքում է, մյուսն էլ տուն վերադառնալու համար տրանսպորտի վարձը չի վաստակել։

-Առավոտվանից կանգնած ենք, դեռ մի բան չենք վաճառել, գնալ գալու ավտոբուսի փողն էլ չենք հանել։ Տեսեք մարդիկ խելըռած գնում գալիս են, չեն հասկանում ինչ անեն, որ սոցիալական բեռը թեթեւանա, սա ապրել չի։ Մեռնենք պրծնենք, գնանք, սահմանամերձ գյուղերի ժողովրդին գոնե աշխատանքով ապահովեն, ձյան ու անձրեւի տակ առեւտուր ենք անում, որ ցամաք հաց առնենք,- սրտնեղում են առեւտուր իրականացնողները։

Իջեւանցիներից ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, միայն իրենց հոգսերի մասին են խոսում, ու ինչպես իրենք են նշում, վատ ապրելակերպից այնքան բռնկուն են դարձել, որ զրուցելու համար տրամադրություն եւ սիրտ չունեն։ Իսկ մի պապիկ դիմելով իշխանություններին հեգնախառն տոնով ասաց. «ժողովրդի վիճակը շա՜տ լավ է՝ թոշակները կրճատեք, վարձերը ավելացրեք»-, ու արագ հեռացավ։ 


Հերմինե Մանուկյան