Նույն քաղաքն է, նույն՝ արեւը, նույնն են մնացել նաեւ գողերն ու բ...ը

08/11/2018 10:24
Նույն քաղաքն է, նույն՝ արեւը, նույնն են մնացել նաեւ գողերն ու  բ...ը

Հայաստան աշխարհիս ՀՀԿ-ից սահուն անցումը ՔՊ-ի, այդպես էլ անուն չստացավ:

Եթե սկզբում այն կոչեցինք հեղափոխություն, կարճ ժամանակ անց, դեպքերի ընթացքից պարզվեց, որ դա բնավ հեղափոխություն չէր: Պարզապես երկրիս կառավարումը մի ուժից անցավ մյուսին, եւ գործընթացն այս կոչեցինք իշխանափոխություն, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանափոխություն էլ չէր սա, քանի որ նախկին իշխանությունների կադրերը ետ են վերադառնում, եւ այն էլ բավականին լուրջ պաշտոններ են զբաղեցնում:

Այդ դեպքում, բացատրեք մոլորված միամտիս, ի՞նչ եղավ երկրումս, հատկապես, երբ այսօր մամուլը տեղեկացնում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքը ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի հայտնի Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի որդին է ՔՊ-ի ցուցակում...

Նույն կրիմինալն է, նույն իշխանությունները, նույն դեմքերը, միայն «առանժիրովկայի» համար Կառավարությունը լցրել են գունավոր կարաբիններով: 

Երեւանի քաղաքապետի ընտրությունների դասը եղավ այն, որ փոքրամասնությունը որոշեց մեծամասնության ապագան, բայց չէ՞ որ քաղաքակիրթ ու դեմոկրատ հասարակարգում հասարակության ինտելեկտուալ զանգվածն է որոշում երկրի կառավարումն ու ապագան ում հանձնել, բայց ունեցանք ընտրություն, որն արեցին իշխանություններն ու նրանց հավատացող, երկրիս 1/3 էյֆորիկ մասսան:

Ցավով պետք է կանխատեսել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին էլ ունենալու ենք նույն պատկերը, իսկ թե դրա արդյունքում ինչ կլինի Հայաստան աշխարհիս հետ, դա էլ ժամանակի հարց է...


Աննա Գրիգորյան