Դու՝ Մխիթար Գոշ, Ֆեմիդա, առանց նետերի Ռոբին Հուդ, թունավոր նետերով զինված Ամուրը, մեր ուսանողության Պրոմեթևս, ազգիս Զևս

07/11/2018 22:09
Դու՝ Մխիթար Գոշ,  Ֆեմիդա, առանց նետերի Ռոբին Հուդ, թունավոր նետերով զինված Ամուրը, մեր ուսանողության Պրոմեթևս, ազգիս Զևս


ՀՀ զորքերի գլխավոր Սեքստուս միևնույն ժամանակ ՀՀ գլխավոր ոչխարապետ, Երևանի քաղաքապետ, աջարաբեթ, «Սուրբ » Կարապետ, վարչփլախփեդ 
Կոկոլ Աննաևիչ իջևանսկուն

Կապան քաղաքի՝ հոգեբուժարան կոչվող, հիմնարկի գլխավոր կաչեգար, քաղաքական ավանտյուրաների մոլագար, գժերի փիլիսոփայության անկյունաքար, ըստ զոքանչիս՝ դառնաշաքար, մի խոսքով՝ շատ խելագար՝ Արմեն ֆեյքիչ ֆեյսբուկցուց


Շատ հարգելի ընկեր պնդու՛կ… էէ՛, կներե՛ք, կակալի հետ խառնեցի։
Հարգելի ընկեր Կոկո՛լ, Ձեզ եմ ներկայացնում բարևա-խնդրագիր, դիմում-բողոք-սմս հաղորդագրությունս։ Հլը լսե՛ք. քանի որ, նախկին երեք ղեկավարները զբաղված էին կոռուպցիոն գործերով, ժողովրդին բանի տեղ չէին դնում, հատկապես թքած ունեին ժողովրդի՝ ամենավերին կաստայի… մի խոսքով մեզ վրա։ 
Ու քանի որ, այսօր, մեր երկրի միակ հակակոռուպցիոները Դուք եք… Դուք եք մեր երկրի Մխիթար Գո՛շը, արդարադատության՝ կշեռքի արձա՛նը, մեր՝ առանց նետերի, Ռոբին Հու՛դը, թունավոր նետերով զինված Ամու՛րը, մեր ուսանողության Պրոմեթև՛սը, ազգի Զև՛սը…։ 
Ա դե՜ ռադ էլի. շատ եղավ…։ 
Նույնիսկ Պետրարկան Լաուրա էր՝ ի՞նչ էր, իր սիրած աղջկան էդքան չէր գովերգել։ Բնական է՝ ես քեզ չէի հիշի՝ նամանավանդ մի հիշելու բան էլ չես։ 
Կռիս տղա ես…։ 
Իմ «Հայկական Ժամանակ» թերթը շանտաժներով ձեռքիցս տարար։ Հազիվ էի հոգեբուժարանի պռոֆեսուրային համոզել, որ թողնեն տպեմ… էն բանը, էէէ, հլա մի րոպե, դեղերս խմեմ… որ չեմ խմում, լրիվ խառնում եմ իրար։ 
Հա՛, ասում են՛ «Հայկական Ժամանակս» դարձրել ես «Աննա Դոլուի» գործակալություն հա՞:
Հա՛, ասի չէ՛, ես քեզ չէի հիշի, բայց երեկ մի հետաքրքիր դեպք եղավ հոգեբուժարանի միջանցքում։
Միջանցքում նստած կաղին էի չրթում… հա՛, էլի նույն վիճակներնա. էլի սեմոչկի տեղ կաղին են տալիս, որ չրթենք։ 
Հա՛, ի՞նչ էի ասում. նստած կաղին ենք չրթում, մեկ էլ մի անծանոթ աղջիկ տեսա, հարցրի՝ ո՞վ է։ Ասեցին՝ նոր աղջիկ է, էս երկու օրն են էտապ արել Կապանի հոգեբուժարան… 
Ասին ի՞նչ որ միզանդարցի Արոյի կինն է։ Սրան մի քիչ բզբզեցի՝ սկսեց պատմել. - ամուսինը Սևանի հոգեբուժարանի՝ կառավարություն կոչվող ֆիլիալում ի՞նչ-որ գլխավոր թերապեւտ է աշխատում, թե ի՞նչ։ 
Հա՛ ասեց, որ քեզ էլ՝ կոկոլ ջան, շատ լավ ճանաչում է…։ Ասեց, որ գլխավոր Արխոնտ էս դարձել, գործերդ լավա, պսակվել ես ու ամենակարևորը՝ չեն ջոգում, որ մեր մոտից ուգոն եղած որոնվողներից ես։ 
Վայ, չե՞ս պատկերացնի թե որքա՞ն ուրախ եմ քեզ համար։ Իմացա, որ շատ լավ ես, դարձել ես Արխոնտ, հարստացել ես, ձեռքիդ տակ մի 100 հազար ոչխար ունես… էդ Նուբիական արշավանքից մնացած հաղթավա՞ր է: Լավա, լա՛վ, իմացա՝ պետրուշկի մեծ պլանտացիաների տեր ու տնօրեն ես դարձել… բա որ ասում էի էդ քոլի անունը պլանտացիա բառից է առաջացել, ասում էիր՝ չէ։ 
Չէ-չէ՛, չէ ու փչե՛, ասինք, որ պլանը պլանտացիա բառից է առաջացել՝ վաաաա՜յ, իիիի՜։ Ասին, որ ահագին գործերի մեջ ես, Թռամփին քինգով ես զբաղված, դե լավա։ Իսկ վերջը ու՞մ հետ պսակվեցի՛ր… Կարողա՞ են երրորդ պալատի խուճուճնա՞, պաաաա՜հհհ… հիշում ե՞ս, որ իններորդ պալատի Ռոդենին ասեցիր՝ մի հատ սրան քանդակի՛ր, ասեց՝ լրիվ մարմինը լավ կքանդակեմ, բայց մազերը չեմ կարող, ոնց որ գլխին 100 ավեր թարսած գինու շտոպռներ լինի դրած՝ կարալ չեմ։ Էէէ՜ կոկոլ ջան, հիշում ես, որ ստեղ իրար հետ դդումի թելիկներից թավիշ էինք գործում, հետո ինձ ու քեզ էտապ արեցին Ղափանի հոգեբուժարան, այնտեղից էլ տարան Մարտակերտ. կիչան-սրխավենդի բոյերը հիշում ե՞ս. Առաջաձորում էլ վիրավորվեցի՛ր… Էէէ՜, չէ՛ է, ոնց որ խառնեցի… սպասի՛ր դեղս խմեմ… ըհը՛, լավ մենք ռազմի դաշտում հաստատ չենք եղել… մեզանից ի՞նչ ռազմիկ։

Հիշում ես, որ մեզ Իջևանի հոգեբուժարանից էտապ արեցին Ղափանի հոգեբուժարան։ Ի՞նչ օրեր էին. ճիշտն ասած ես այդպես էլ չհասկացա մեզ ինչու՞ տեղափոխեցին։ Ի՞նչ-որ բան եմ հիշում՝ պրոֆեսորն ասիստենտին ասեց՝ Իջևանի մատերիալը վերջացել է ու ձեր՝ երկու ախմախի համար հո մի ամբողջ հոգեբուժների սաստավ չե՞նք պահի… Պա՛հ, իբր թե իրենք խելառ չէին։ Կեսը խելառ էին, մյուս կեսին էլ մենք խելռցրինք՝ տակ ի նադո։ 
Է՜ ի՞նչ լավ օրեր էին։ Հատկապես հինգշաբթի օրերը, որ թողնում էին դուրս գանք քաղաքում ման գանք։ 
Ոնց էինք ճեմում… 

Картинки по запросу сокамерник карикатура


Ի՜նչ վերլուծություններ՝ Մաքիավելլու՝ միապետից, մինչև ատոմային էներգիա… բայց ես էդպես էլ չհասկացա՝ դու ինչի՞ չէիր ուզում մենք գնանք այն այգին, որտեղ Նժդեհի արձանն էր դրված… չհասկացա՝ Նժդեհի արձանից դու ինչի՞ էիր խրտնում… մինչև հիմա, վախենու՞մ ես։ 
Է՜, ինձ քարշ էիր տալիս Հունան Ավետիսյանի այգի…։ Չնայած ընդեղ էլ վատ չէր… հիշում եմ նստում էինք արձանի մոտ, դու վերցնում էիր Նելսոն Ստեփանյանի ինքնաթիռը ու գալիս վրես՝ վժժժժժժժժժ դըմփ դըմփ դըմփ, դըմփ… իբր ռումբեր էիր գցում… 
Մի օր երկու հարյուր հատ գցեցիր՝ հազիվ կենդանի մնացի։ Չնայած հետո ես հասկացա՝ իմ կենդանի մնալը պատահականություն չէր, ուղղակի ես էլ ինձ Հունանի տեղն էի դրել. դոշս դեմ տված դուխով հու հու անելով գալիս էի վրեդ։ 
Ի՜նչ լավ օրեր էին, հատկապես ուրբաթ օրերը, երբ գնում էինք Կարապետի գյոլ… դե էն լիճը էլի, որտեղ մեր մտքի թռիչքը միաձուլելով բնության հրաշքի՝ մաքուր օդի հետ վերլուծության էինք ենթարկում համաշխարհային պոեզիան և փիլիսոփայությունը…

Եսենինից մինչև Պլատոն ու էվկլիդեսի երկրաչափություն… է՛հ հլա մի րոպե, ոնց որ էլի խառնեցի՝ սպասի՛ր, էս կապույտ՝ նախավերջին դեղն էլ խմեմ… 
Հա՛, ի՞նչ էի ասում, Եսենին չէ, դու Պուշկին էիր սիրում, ի՞նչ որ խուճուճիկներով էիր տարված… 
Հիշում եմ մեր ամսեկան պաշտպանությունները՝ ի՞նչ գիտական գործեր էինք պաշտպանում։ Հիշում եմ քո ամենահրաշք պաշտպանությունը՝ պատմա-գրականական փիլիսոփայությունը Ավիցեննայի բժշկության օգտակարության մեջ, ինչ-որ նման մի բան, թե Ավիցեննայի բժշկական փիլիսոփայությունը Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայում՝ դա դա դա դամ։

Լավ դա կարևոր չի, կարևորը նա է, որ լավ ֆռցրիր դրանց՝ կանգնած ծափահարում էին ու վերջում էլ մի մի հատ բանան տվեցին՝ քեզ երկու հատ. բայց քեզ երեքն էլ քիչ էր՝ ես կասեի։

Բանան ասի՝ հիշեցի. էսօր մորքուրիս տղան էր եկել մոտս, հիշեմ՝ մտահան չանեմ։ Է՜հ ի՞նչ օրեր էին։ Բա շաբաթ օրերը ի՞նչ հաճելի օրեր էին՝ 40 րոպե մուլտիկ էինք նայում՝ Բրեմենյան երաժիշտները… իմ ամենասիրած պահը էն սիրածին որ ինտիմ գրկած դուրսա բերում թագավորի պալատից… չես հավատա ստե լրիվ քույրերին ինտիմ գրկած դուրս եմ բերել հոգեբուժարանի դռներից, նստացրել ավտոբուս… ի՞նչ անեմ՝ էդ գործը շատ եմ սիրում։

Բայց զարմանում եմ քեզ ինչու՞ էին էդ մուլտֆիլմում կենդանիները դուր գալիս՝ հատկապես էշի զռռոցը։ 
Հենց ֆիլմը նայում եմ ու գալիս է այդ Ավանակի զռռալու պահը՝ քեզ եմ հիշում։

Քեզ էլ որ հիշում եմ, հիշում եմ, որ դեղս պիտի խմեմ… հլը սպասի. էս ռոզվի դե՞ղն էր։ Էս էլ խմեմ. սա այսօրվա վերջի դեղն է։
Էս մի 6 ամիս կլնի նշանակել են, ասում են ինչ-որ սիրուն քույրերի վրա եմ հարձակվում։ Հիմարություն՝ առաջ ես էի հարձակվում, հիմա ես խելոք եմ իրենք են պատուհանից մտնում իմ սենյակ, հարձակվում վրես՝ ուզում են խեղդել։

Ա՜խխխ, ինչ օրեր էին. էդ ոնց էիր Կարապետի գյոլի մոտ վեր լուծում Կանտի փիլիսոփայությունը. ինչ-որ սուբստանցիաներ էիր միացնում ու անջատում, թե սև անցքերը միացնում էիր ինչ-որ սուբստանցիաների, թե դրանց ամուսնացնում էիր... ամուսնացնել ասեցի` հիշեցի:

Բայց բանանի հետ էլ կապված բան կար էէէ.. հա՛, հիշեցի մորքուրիս տղեն էր եկել: Ամուսնացնելու պահն էլ այ քեզ բան էսքան գրում եմ մենակ դրա համար:

Լսիր ուրեմն, այսօր մորքուրիս տղան էր եկել մոտս: Մի 6 կիլոգրամ բանան էր բերել: Նախ չեմ կարող ասել իմ մոտ էր եկել հատուկ, թե Ղափան սիրած ունի իր մոտ ու ձեռի հետ էլ եկավ ինձ տեսնելու: 
Ինչևէ:
Միշտ տարբեր մրգեր էր բերում. այս անգամ միայն բանան էր բերել` ինձ համոզեց, որ այսօր ամենաթանկ միրգն է` ինձ պատիվ է անում: Հա մեկ էլ ասեց ընկերդ` մի կապկի նման ընկեր ունես շատը դրա համար բանան բերեցի: Միշտ մրգեր էի բերում էդ ընկերդ բանանը թռցնում էր.... էս ոնց որ քո մասին էր հա՞ ասում.... բայց ես հո քո նման գործ տվող տղա չեմ` շուխուր անեմ` ուր էս:
Հա ինչ էի ասում: Սա ինձ պատմեց, որ մի 30-35 տարի առաջ ինձ հետ կապված տեղի է ունեցել մի կոռուպցիոն գործարք, որի մասին ես չգիտեմ:

Նշված ժամանակ, որ մայրս` ինձնով հղի ծննդատանն է եղել, իր կողքի մահճակալին պառկած է եղել մի Շուռնուխեցի, թե Կչանեցի կին, և մայրս ու այդ կինը միաժամանակյա են ազատվել, դե պարզ է, որ ես եմ գրում, ուրեմն մայրս տղա է ծնել, էդ Շուռնուխեցին էլ աղջիկ:
Հաջորդ օրը, տատս` մորս մայրը, գալիս է իր աղջկան տեսնելու` վայ ես դրա հերն եմ անիծել` ոտքը կոտրվեր չգար, ինձ ինչքան վնաս տվեց:

Նույն օրը կողքի պարկած կնոջ մայրն էլ է գալիս, արդեն` իր աղջկան տեսության` նա կարող է թոռի համար էլ եկած լիներ` ի տարբերություն իմ տատի:

Դե ինչ ասեմ.. եթե երկու ավլած կնանիք՝ երկու կնիկ՝ մի պրիյոմնիկ, մի վայրում կես ժամ միասին մնան` ի՞նչ կարող է լինել:

Բնականաբար, կոռուպցիոն ռիսկերով մի քրեկան հանցագործություն:
Էս ավլածները ինձ ու այդ նորածին աղջկան` առանց մեր համաձայնության, ինչ որ բաշիքյարթմա են անում ինչ են անում` մի խոսքով, որ մեծանանք ու իրար հետ պսակվենք, ասել կուզե` ինքը իմն է, ես` իրենը:

Ես էլ դրա մասին չգիտեմ ու չեմ էլ իմացել... է հա որտեղից իմանայի` 25 տարի էս ապուշ տեղը ուղղվում եմ իբր, բայց իմ հասկանալով` դեպի ավելի վատն եմ գնում:

Հիմա, Կոկոլ ջան, քանի որ դու մեր երկրի մուղդուսին էս, լրիվ ֆեյքերին ասֆալտներին փռող տղա ես` ասի քեզ դիմեմ:

Դու կարո՞ղ ես չէ, քո ԱԱԾ և ոստիկանություն պետեր ունես` էն զանգին ու զրանգին որ կան, մի հատ ասա էդ աղջկան գտնեն: Մեղք է հիմա ես իմ որ սրիկա նախարարի կինն է, դրանք էլ ինչ-որ համաշխարհային սեռա-վարակային սիմպոզիումներ պետք է անեն ինչ, միամիտ էդ աղջկա վրա փորձարկումներ չանեն: 
Կամ կնոջդ պատկանող ԱՆՆա դոլուի գործակալությամբ մի հայտարարություն տուր:

Թեպետ մի քիչ նախարարներդ բարդացրեցին որոնողական աշխատանքները:

Ես գիտեի, որ ծննդյանս օրվա մեջ 1 կա: Դե մտածում էի կամ 1, կամ 11, կամ 21-ի ծնված եմ:

Բայց վերջին զարգացումներից հետո պարզվեց, որ փետրվար ամիսը 31 էլ ունի, դե քանի որ ես էլ փետրվար ամսին եմ ծնվել, հիմա որոնողական աշխատանքները մի 25 տոկոս բարդանում է:

Մի խոսքով, լսի՛ր, այ տղա՛, բացահայտի՛ր այդ կոռուպցիոն տարրերով համեմված քրեական գործարքը և գտի՛ր իմ իրեղեն ապացույցին, ավելի ճիշ` իրեղեն ապացույցներից երկրորդ մասին` իմ կեսին:

Ու մեկ էլ մարդ ես, ստեղի վրա էլ ամունիստ արա…

Ո՛չ ՊՊԾ եմ գրավել, ո՛չ ՀՔԾ, ո՛չ ԾԳՀ... իմ համար 10 տարեկան տղա էի մածունի բութուլը ձեռիս գնացի խանութ մածուն առնեմ, սրիկա խանութպան Ժուլետը հարցրեց` անունդ ի՞նչ է:
-Ասեցի՝ Հիսուս:
Սրիկան զանգեց եկան տարան հոգեբուժարան:

Հիմա ինձ ասա, ես մեխք ունե՞մ, որ են ավլած` 50 ական սեկտաների գաղափարներով տարված տատս, իմ անունը Հիսուս է դրել, մեղավո՞ր եմ....
Հարցրեց անունս, ասեցի, բա ի՞նչ անեի` ասեի Հռիփսիկ…
Բա որ ասեր դե յուբկետ ցույց տուր....
Մտածի՛ր Կոկոլ, մտածի՛ր ու աշխատի՛ր:

Ինձ գտնելու համար` դե չես կարող մոտս գալ` քույրերը քեզ կճանաչեն:
Էն գոգլի ա ինչա... են որ ձու են խմում դա չէ... սա ուրիշ գոգլի է, դրանով ինձ որոնիր:


էլեկտրոնային հասցես գրի` Ղափան ինֆո շնիկ մեյլ թվիթեռ տոչկա ռում, մի հատ էլ շնիկ, կամ պուդել շնիկ ինստագրամ, ֆեյսբուք քոփի Յանդեքս Յահու շնիկ քոմ: Ըհը էս էլ իմ հասցեն ախպեր` սպասում եմ՝ գրի...