Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

06/11/2018 13:49
Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Նա ազատ է արձակվել այսօր՝ նոյեմբերի 6-ին: Կիրառվել է համաներում դատապարտվածի նկատմամբ:

2013թ-ի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցել են Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները: Հարությունյանը կալանավորվել էր նույն օրը: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 


Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներման մասին օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Համաներումը տարածվելու է ընդհանուր առմամբ 6500 քրեական հանցագործություն կատարած անձանց վրա: