Ո՞րն է Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի եւ տրանս-մարմնավաճառ Կարաբինայի հանդիպման մեսիջը

06/11/2018 08:31
Ո՞րն է Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի եւ  տրանս-մարմնավաճառ Կարաբինայի հանդիպման  մեսիջը

Անկեղծ ասած ինքս ոչ մի լուրջ թեմա չեմ տեսնում նրա մեջ, որ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է տրանս-մարմնավաճառ Կարաբինային:

Այ որոշակի թեմա կլիներ, եթե պարզվեր որ հակառակն ա եղել, ասենք աշխատանքային ժամին Կարաբինան որպես մարմնավաճառ ընդունել ա Արայիկին:

Սակայն այս պարագայում ի՞նչ թեմա:

Իհարկե շատ ավելի նախընտրելի կլիներ եթե Հայաստանի Կրթության նախարարը ընդուներ ասենք Քեմբրիջի կամ Օքսֆորդի համալսարանի գիտական կոլեկտիվների ներկայացուցիչներին, բայց սա արդեն զուտ ճաշակի հարց է:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա չի կարելի բացառել, որ այս հանդիպումը ունի բավականին խորքային մեսիջ:

Ինչպես հայտնի է, բազմաթիվ ազդեցիկ անձինք ունեն սովորություն օգտվելու տրանս-մարմնավաճառների ծառայություններից ու Կարաբինային ցուցադրելը ոչ միայն անուղակի, այլ հենց ուղղակի մեսիջ է այդ անձանց որ այդ ամենը կարող է արտահոսվել՝ դե Վանեցյանի միջոցով նման քայլ անելը չափերի անցում կդիտարկվեր, Միրզոյան Արարատը վառվել էր Հանրապետական պատգամավորներին ճնշիչ զանգերի գործի վրա, դե ընտրվել էր առաջին հայացքից խիստ անշառ հանդիպման միջոցով մեսիջավորելը:

Ու հեչ էլ պարտադիր չի, որ Արայիկը իմանար որ իր միջոցով ուղղվում է նման մեսիջը...


Արգիշտի Կիվիրյան