Փաշինյանը պատրաստվում է հերթական հարվածը հասցնել մեր բանակին

05/11/2018 21:13
Փաշինյանը պատրաստվում է հերթական հարվածը հասցնել մեր բանակին

Նիկոլ Փաշինյանի ռազմահայրենասիրական հայտարարությունների և հուժկու սելֆիների հետևում տեղի է ունենում մեր բանակի վարկաբեկմանը միտված ծրագրի իրականացում: Պատերազմն անցած զինվորականների դեմ իրականացվող քայլերն այդ ծրագրի մի մասն են:

Картинки по запросу Նիկոլը բանակի մասին

Ղարաբաղից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի նոր և շատ ավելի վտանգավոր հարված է սպասվում, ինչը հայաստանցի-ղարաբաղցի՝ օտարների կողմից ներդրված հակադրության գաղափարը խորացնելու է:

Փաշինյանի ձեռնասուն ՀՔԾ-ն պատրաստվում է հայտարարել, որ 2008-ի մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների վրա կրակել է ղարաբաղյան սպեցնազը: Թե ինչ բարոյահոգեբանական ու ռազմաքաղաքական հետևանքների դա կարող է հանգեցնել, լրացուցիչ բացատրության կարիք չունի:

Նիկոլի համար կարևորը իր իշխանությունն է: Իսկ իշխանության գինն օրերս հայտարարեց ԱՄՆ-ից ժամանակ Բոլթոնը: Գինը հայկական բանակի բարոյազրկումն է, հակաղարաբաղցիական տրամադրությունների տարածումն ու այդ ամենից հետո հողերի հանձնման գործը հեշտությամբ իրականացնելը:

Փաշինյան Նիկոլի բոլոր կողմնակիցները պետք է իմանան, որ հավասարապես կիսում են իրենց կուռքի արածների ու անելիքների պատասխանատվությունը և հետո չեն կարողանալու իրենց ռետինե խողովակի տեղ դնել ու ասել, որ իրենք կապ չեն ունեցել:


Դավիթ Մարտոյան