ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Քիսոյի դաբրոն է պետք

05/11/2018 21:01
ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Քիսոյի դաբրոն է պետք

Սյունիք ՔՊ գրասենյակներում աննկարագրելի ճղճիմ վիճակ է: Պարզվում է՝ մի քանի թափթփուկներ, ովքեր որևէ կրթություն, հասարակական- քաղաքական գործունեություն ծավալած չեն և գլուխ էլ չեն հանում, թե դա ինչ է, ավելին՝ իրենց կյանքում երբևէ իրենց քաղաքի համար ծաղիկ չեն տնկել, այսօր հեղափոխականի անվան տակ որոշումներ են կայացնում, թե ովքեր կարող են ԱԺ ընտրություններին մասնակից լինել:


Մեր աղբյուրների փոխանցմամբ, գրասենյակներում թեժ վիճաբանություններ են առաջանում, երբ որևէ ոլորտում մեծ վաստակ և ներդրում ունեցող անձ ցանկություն է հայտնում մասնակցել, անգրագետները՝ վախենալով ուժեղներից, փորձում են կանխել՝ հազար ու թելերով կապելով իբր նախկին իշխանությունների հետ:

Картинки по запросу Սյունիքի քպ գրասենյակներ
Պատճառաբանությունն այն է, որ ոմն Քիսո անունով աղջկա հետ պետք համաձայնեցնել առաջարկները: Խնդիրը նրանում է, որ Քիսոն մարզային կառույցների համակարգողն է, ով Սյունիքում հասցրել է կարճ ժամանակահատվածում համբավ ձեռք բերել. ամբողջ մարմինը տատուներով պատած, ծխախոտը բերանին, կիսամերկ հագնված և կասկածելի վարքով, ուտող-խմող աղջիկը վաղուց է հայտնվել տեղացի տղամարդկանց ուշադրության կենտրոնում իր արտասովոր պահվածքով ու ներկայանալու ձևով:


Պարզվում է աղջկա հիմնական ինֆորմատորը Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու, այժմ փոխմարզպետի կարգավիճակում ՔՊ «տասովչիկ» դարձակ Նարեկն է Բաբայան, ով տարբեր հարթակներում հայտարարում է, թե ինքը խնդիր չունի և ոնց ուզի կարծիք է ձևավորել տալու:


Ակնհայտ է, սակայն, որ վերևներում այլևս հասկացել են, որ նարեկանմանները կարող են մարզում ընդամենը տեղեկություն աղավաղել՝ սեփական ռեյտինգը բարձրացնելու համար, մինչդեռ ժամանակ առ ժամանակ ապացուցվում է, որ վերջինս ընդամենը կարող է լինել մի քանի թափթփուկների կրուգի ասող:


Ոչ ընրություններից առաջ, առավել ևս հիմա մարզային կառույցներում խժդժություններ հրահրող Նարեկն այդպես էլ չսիրվեց և չընկալվեց, քանի որ չկարողացավ ապացուցել, որ ինքը շահագրգիռ է Սյունեցու բարեկեցության համար, այլ սովորական «տասովչիկ» է աթոռի համար կռիվ տվող՝ ամենակեղտոտ ճանապարհով: Մինչդեռ հպարտ և դուխով կապանցին, ցույց է տվել Նարեկի իսկական տեղը:


Սեդա Այվազյան