Պաշտոնը ստիպում է ուրանալ սկզբունքն էլ, գաղափարն էլ... դժվար ժամանակներ են

05/11/2018 09:18
Պաշտոնը ստիպում է ուրանալ սկզբունքն էլ, գաղափարն էլ... դժվար ժամանակներ են

Գեղարքունիքի մարզպետարանի կայք էջից տեղեկանում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 8-ին կայանալու է մարզի Մարտունու ԲԿ տնօրենի մրցույթ: Մրցույթը թերեւս մեր ուշադրությունից դուրս մնար, եթե...

Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ մրցույթի մասնակցության համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 8-ն էր, այդ նույն ժամանակահատվածում, բոլորը կհիշեն, որ Բաղրամյան փողոցում, ԱԺ-ի բակում աշխատանքից ազատվեցին Կառավարությունում ՀՅԴ ու ԲՀԿ ներկայացուցիչ պաշտոնյաները, որոնց թվում էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Զուգադիպությու՞ն էր սա, թե ոչ, բայց այս ազատումից ու ծակքարեցի ՔՊ-ական  Գնել Սանոսյանին մարզպետ նշանակելուց հետո, իր թեկնածությունն է առաջադրել, նաեւ համագյուղացի մազրպետարանի բուժ բաժնի նախկին պետ Վիգեն Խաչատրյանը, ով Մարտունու ԲԿ-ում ուրոլոգ է:

Մարտունու ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը, ով ՀՀԿ-ի նշանը պինդ է պահում կրծքին:

Մարտունու ԲԱՀ-ի նախկին պետ Աշոտ ԱՆտոնյանը, ով Մարտունիում տարածված լուրերի համաձայն,  ազատվել էր աշխատանքից՝ քաղաքացիներից կաշառք պահանջելուց հետո:

Վարդաձորից Անդրանիկ անունով մի բժիշկ, եւ մի թեկնածու՝ ատամնատեխնիկ:

Картинки по запросу Մարտունու բժշկական կենտրոն

Հատկանշական է, որ եթե ԲԿ-ի տնօրենը վառ է պահում ՀՀԿ-ի հիշատակն ու չի ուրանում հարազատ կուսակցությանը, ապա մյուս թեկնածուները, ովքեր բոլոր ժամանակներում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության համար ձայն բերող ակտիվիստներ են եղել, այսօր «Քաղաքացիական պայմանագրի» դրոշը, ու կարող է էլի մի բան ձեռքներին՝ «Հուռա՜»  գոռալով վազում են մարզպետարան:

Օրինակ, «վարդաձորցի Անդոյին» բոլորն են հիշում կարկառուն Հանրապետական Արտուշ Ղուկասյանի համար ու հրահանգով ձայն հավաքելուց:

Ստացվում է, որ մարդիկ երբեմնի բրենդ համարվող ՀՀԿ-ից հրաժարվելով, ՔՊ-ի կրոնն ընդունելով փորձ են անում հասնել պաշտոնի, ուրանալով ոչ միայն կուսակցությանը, այլեւ իրենք իրենց ու իրենց սկզբունքները, բայց... ՀՀԿ-ի կրծքանշանն էլ «նավսյակի» գզրոցներում պահելով:


Աննա Գրիգորյան