Ես կատարել եմ իմ պարտքն ու հավակնություններ չունեմ

05/11/2018 08:41
Ես կատարել եմ իմ պարտքն ու հավակնություններ չունեմ

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը մարզի այն միակ տնօրեններից էր, ով մայիսյան իշխանաթոխությունից հետո, տեղի տալով բնակիչների պահանջին,ինչպես ինքն է նշում. «անկնկալի գալով կատարվածի»ց հրաժարականի դիմում ներկայացրեց:

Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականից հետո լռում էր, սակայն լռությունը խախտվեց, երբ մեր կայքում օրեր առաջ հրապարակվեց՝ հոդված, որտեղ անդրադարձ կար նաեւ նրա գործունեությանը:

Վերջինս անդրադարձ կատարելով հոդվածին, ներկայացրեց տնօրենի պաշտոնում իր կատարած աշխատանքները, եւ հստակ նշեց, որ այլեւս չի մասնակցելու տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:

-2009թ-ից աշխատել եմ Բաղրամյան համայնքի դպրոցում, որպես տնօրեն եւ իմ աշխատած տարիներին դպրոցում կարողացել եմ կոլեկտիվի եւ իմ ջանքերով լուրջ փոփոխություններ կատարել։ Ինչպես գիտեք, Արցախյան պատերազմից հետո Հայաստանում գրեթե բոլոր դպրոցները վատ վիճակում են եղել, մարզում Բաղրամյանի դպրոցը եւս վերանորոգման եւ բարեկարգման կարիք ուներ։ 2012թ-ին երբ մեր դպրոցը ծրագրի մեջ մտավ, կառավարության կողմից ֆինանսավորվեց, ինչի արդյունքում դպրոցի վեց մասնաշենքի տարիքները վերանորոգվեցին։ Փոխվեցին դպրոցի ամբողջ պատուհանները, լոկալ ջեռուցում անցկացվեց ամբողջ դպրոցում։ Երկար տարիներ կրթօջախում գոյություն չի ունեցել սանհանգույց, դրսի հորատ զուգարանից են օգտվել երեխաները։ Այս հարցն էլ եմ կարգավորել, ներսում գործում են սանհանգույցները։ Դպրոցում բացել ենք ճաշարանը, տաք եւ սառը հոսող ջրերով, 2018թ-ի ապրիլ ամսին հիմնանորոգված սպորտի դահլիճի բացումըարեցինք, ստամբուլահայ բարերարի օգնությամբ։ Սպորտդահլիճում եւս տաք եւ սառը ջուրն ապահովված է։2015-16թ-ից գործում է նախակրթարանն իր  բոլոր հարմարություններով։

Автоматический альтернативный текст отсутствует.Автоматический альтернативный текст отсутствует.

-Բացի բնակիչների հրաժարականի պահանջից, նախկինում  եղե՞լ են դժգոհություններ ծնողների կողմից, կոլեկտիվը հա՞շտ է եղել։

-Որեւէ բողոք, դժգհություն չի եղել, ո՛չ նախարարություն, ո՛չմարզպետարան, ո՛չ էլ թեժ գիծ են զանգահարել ծնողները։ Կոլեկտիվն էլ հաշտ ու խաղաղ մթնոլորտում աշխատել է, ես ոչ մի խնդիր չեմ տեսել կամ զգացել։

Այն հարցին, թե Շուշանիկ Ոսկանյանը վեցամսյա հանգստից հետո ցանկություն կունենա՞ մասնակցել տնօրենի մրցույթին, վերջինս պատասխանեց։

-Ես արդեն դուրս եմ եկել Բաղրամյանի դպրոցից, եւ կատարել եմ իմ պարտքը, դպրոցում կատարված աշխատանքները վկա։ Ես հիշաչար մարդ չեմ, առայժմ չեմ աշխատում, իսկ երբ աշխատանքի անցնեմ եւ որտեղ էլ որ աշխատեմ, աշխատելու եմ նույն եռանդով։ Մտեք դպրոց եւ տեսեք իմ կոլեկտիվի եւ իմ ջանքերով ձեռք բերված աշխատանքները։ Ստացել եմ բազմաթիվ շնորհակալագրեր, պարգեւներ, որոնք վաստակել եմ իմ աշխատանքի շնորհիվ։ 25 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեմ, դասվարի որակավորում եւ մաթեմատիկա առարկայի ուսուցիչ եմ։ Տարիներս զուր չեմ վատնել, դեռ կաշխատեմ։