Բոլթոնը բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի «ԳՈՐԾԸ»

02/11/2018 23:38
Բոլթոնը բացահայտեց Ռոբերտ Քոչարյանի  «ԳՈՐԾԸ»

Մենք պետք է շնորհակալ լինենք ԱՄՆ բարձրաստիճան հյուրին՝ Բոլթոնին: Նա բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական առաքելությունը և դրանով իսկ բացահայտել Ռոբերտ Քոչարյանի «գործը»:


Ֆորմալ առումով Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք է ներկայացված «Մարտի 1»-ի գործով, բայց 2-րդ նախագահին մեկուսացնելու իր ձգտմամբ Նիկոլ Փաշինյանն իրականում այլ խնդիր է լուծում: Այդ խնդիրը կապված է Ղարաբաղի հետ:

Բոլթոնն առանց դիվանագիտական ձևականությունների Երևանում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գինը պետք է լինի Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումները, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը՝ ցեղասպանության մոռացության գնով և հայ-ռուսական հարաբերությունների վերանայումը՝ բնականաբար արևմտյան վեկտորի ուժեղացման հաշվին: Սրան գումարած՝ Հայաստանը պետք է համակերպվի, որ վնասվելու են հայ-իրանական հարաբերությունները՝ ամերիկյան շահերի սպասարկման հաշվարկով:

Картинки по запросу nikol tramp

Նիկոլին Արևմուտքը իշխանության է բերել հենց այդ շահերի սպասարկման համար: Ու պետք է ասել, որ Նիկոլը կատարում է իր պարտավորությունը:


Եկեք առանց էմոցիաների և անձերի հարցը մի կողմ դնելով դիտարկենք Նիկոլ Փաշինյանի քայլերը և փորձենք հասկանալ դրանց տրամաբանությունը:


Իշխանության գալու առաջին օրվանից ու նաև դրանից առաջ, Փաշինյանը հետևողականորեն վարկաբեկել է Հայկական բանակը՝ այն ներկայացնելով որպես հանցավոր մի բանդա, որը մարտի 1-ին դուրս է եկել ժողովրդի դեմ, մինչդեռ դա 100 տոկոսանոց սուտ է: Հայկական բանակ ասելով նկատի է առնվում Հայաստանինն ու Արցախինը:


Հետևողականորեն վարկաբեկվում են ղարաբաղյան պատերազմով անցած զինվորականները, գեներալները: Հարված է հասցվում անվտանգության հարցում մեզ համար չափազանց կարևոր միավորմանը՝ ՀԱՊԿ-ին: Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելը զուտ ձևականորեն էր մարտի 1 -ի հետ կապված:

Картинки по запросу փաշինյան քոչարյան

Իրականում դա հայ զինվորականությանը և ՀԱՊԿ-ին աշխարհի ու ՀՀ քաղաքացիների առաջ խայտառակելն էր:

Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը հետևողականորեն ներարկել է հայաստանցի-ղարաբաղցի հակասության գաղափարը: Հիմա էլ է նա նույնն անում, բայց քողարկված ձևով: Տղային Ղարաբաղ կուրորտ ուղարկելը այն տեխնոլոգիական քայլն էր, որը պետք է ծածկեր Ղարաբաղի հարցում Նիկոլի իրականացնելիք պարտավորությունների հրեշավոր բնույթը:


Նիկոլը հասկանում է, որ պետք է կռվածների իմիջը վարկաբեկել, որպեսզի այդ կռված տղաների ու հերոսների տարած հաղթանակն էլ, Ղարաբաղն էլ վարկաբեկվեն, բայց նա նաև հասկանում է, որ Ղարաբաղի հարցում կա գլխավոր խոչընդոտ: Այդ խոչընդոտի անունը Ռոբերտ Քոչարյան է:

Картинки по запросу փաշինյան քոչարյան

Նիկոլն ու իր տերերը քաջատեղյակ են, որ Ղարաբաղի և հայ-ռուսական հարաբերությունների առումով կա բացարձակ լեգիտիմություն ունեցող կենդանի խորհրդանիշ՝ Ռոբերտ Քոչարյանը:


Ահա այդ իսկ պատճառով էլ նրան ուզում են մեկուսացնել՝ քստմնելի մեղադրանքով ու նրա դեմ կոռուպցիոն սկանդալներ հորինելով: Սա արվում է որպեսզի Քոչարյանի խոսքը լեգիտիմ չլինի, երբ գա Ղարաբաղի հարցում Նիկոլի պարտավորությունները կատարելու՝ տարածքները հանձնելու ժամանակը:


Նիկոլը և նրա տերերը շատ լավ տեղյակ են, որ Քոչարյանի պարագայում բացառվում է լռությունը՝ Ղարաբաղի ու մեր երկրի անվտանգության հարցերում առաջացող վտանգների դեպքում: Հենց դա է ստիպում Նիկոլին գնալ Քոչարյանի դեմ: Որքան էլ Նիկոլն իր կնոջ միջոցով տարածքները հանձնելու քաղաքականություն քարոզի ու նախապատրաստի հանրային կարծիքը միակողմանի զիջումներին, միևնույն է այդ աշխատանքն անօգուտ է, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գործոնը կա:

Նիկոլը ճիշտ է հաշվել, բայց սխալվել է մեկ կարևոր հարցում: Եթե նույնիսկ նրան հաջողվի կալանավորել Քոչարյանին, ապա դա ոչինչ չի փոխի:


Ղարաբաղի հարցում Քոչարյանի խոսքն ու կոչը կալանավայրից շատ ավելի ազդեցիկ կլինի, քան երբ նա լինի ազատության մեջ: Դավաճանության դեմ դուրս գալու կոչը հսկայական ազդակ կլինի բոլոր ազգային ուժերի և մեր ժողովրդի առողջ հատվածի համար, իսկ ժողովրդին մոբիլիզացնելու կազմակերպիչներ կհայտնվեն այնքան արագ, որ Փաշինյան Նիկոլը չի հասցնի անգամ ֆեյսբուքով լաՅվ մտնել:



Դավիթ Մարտոյան