Սերժի որբերը

02/11/2018 13:24
Սերժի որբերը

ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը և «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող Հայկ Կոնջորյանը մինչև այս վերջին ղալմաղալը ծառայում էին Սերժ Սարգսյանին: Առաջինը որպես իշխող կուսակցության անդամ, իսկ երկրորդը որպես «ընդդիմադիր» կուսակցության անդամ:
Картинки по запросу Սերժ Սարգսյանը ծիծաղում է

Գևորգը և Հայկը ի սկզբանե Սերժի փեսայի թիմից էին: Հենց Գևորգը դարձավ գլխավոր դատախազ, հաբռգեց ու պրիզնատ չեկավ Միշիկին: 
Հայկը Միշիկի երեսը չէր տեսել, բայց փոխարենը Միշիկի երեսը տեսել էր ու երես էր առել Հայկի կուսակցական շեֆը և քավորը՝ Էդմոն Մարուքյանը:
Գևորգը թռավ Միշիկի վրայից, իսկ Հայկը չէր թռնում Միշիկի պրոյեկտից, բայց երկուսին միավորում էր այն, որ ծառայում էին Սերժին: Մեկն ուղղակի, մյուսն՝ անուղղակի: Մեկը գիտակցաբար, մյուսը՝ շատ հնարավոր է, որ անգիտակցաբար:
Հենց Նիկոլը դարձավ վարչապետ, Գևորգն ու Հայկը խորտակվող նավակը լքելու ճանապարհներ մտածեցին ու գտան: Երկուսն էլ արհեստական ու քծնողական գրեթե նույն բառերով հիմնավորում են, թե ինչու են Նիկոլի կողքը: Սերժի որբերը որդեգրվում են Նիկոլի կողմից:


Դավիթ Մարտոյան