Մեր հոդվածի հետքերով

01/11/2018 20:32
Մեր հոդվածի հետքերով

Այս տարվա մայիս  ամսին, մեր կայքն առաջինն  արձագանքեց  Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի  միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների ահազանգին, ովքեր բողոքում էին նախկին դպրոցի տնօրեն՝ Շուշանիկ Ոսկանյանից, նրա կատարած չարաշահումներից, դպրոցը բիզնես կլասի վերածելուց, դրամահավաքությունից, դպրոցի պահպանմանը հետևողական չլինելուց և այլն ու այլն:

Ծնողներին, սակայն, ամենաշատը զայրացրել էր  հանրահայտ Շմայսի լուսանկարը, որը տնօրեն՝ Շ. Ոսկանյանը  փակցրել էր  փառքի սրահում, հերոսների կողքին՝ խեղելով ներկա ու գալիք սերունդների պատկերացումները պատմության մասին: Ըստ տեղաբնակների, վերջինս մտերիմ հարաբերությունների մեջ էր  Շմայսի հետ, և հենց դա էր պատճառը, որ դպրոցի պատին  փակցված էր Շմայսի հպարտ լուսանկարը, որն, իվերջո, լցրեց բաղրամյանցիների համբերության բաժակը:

Ու  թասիբով համայնքաբնակները ոտքի ելան՝ պահանջելով Շուշանիկ Ոսկանյանի հեռացումը: Տնօրեն Շուշանը դիմադրեց, ապա թոշնեց ու հեռացավ: Տեղեկացնենք, որ տիկնոջ գործունեությանը վերաբերվող քրգործ է հարուցված, որը դեռևս քննության փուլում է:

Հետևողական լինելով մեր հոդվածներին, եղանք Բաղրամյան դպրոցում՝ ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Դպրոցում տեղեկացանք, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հուլիսի 22-ից  ստանձնել է Արևիկ Գասպարյանը:

Շմայսի հայտնի նկարից մնացել էին միայն մեխերը, որոնք դեռևս պատի մեջ էին: Փոխտնօրեն՝ Նարգիզ Հովհաննիսյանը պատմեց.

-     -Նոր տնօրեն՝ Արևիկ Գասպարյանին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում փոխել մանկավարժական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը, այսօր ջերմ ու բարեկամական հարաբերություններ են մանկավարժների միջև,- պատմում է Նարգիզ Հովհաննիսյանն ու հավելում,- Դպրոցի բյուջեի պահուստային ֆոնդից  տնօրեն՝ Ա. Գասպարյանը  18 նոր աթոռներ գնեց ուսուցչանոցի համար, 5 դուռ՝ տարրական դասարանների և ուսուցչանոցի համար, որպեսզի առաջվա նման ուսուցիչները գրկած դասամատյանները չտանեին ու բերեին: Եվ, որ ամենակարևորն էր, Արևիկ Գասպարյանի աշխատանքների արդյունքում ազատվեցինք սանհանգույցներից եկող գարշահոտությունից: Այժմ ունենք վերանորոգված, մաքուր սանհանգույցներ, ավելին՝ լվացարաններ, աղբարկղ, մի խոսքով այն ամենը, ինչը  միտված է պահպանել բարձր, սանիտարական  հիգիենան,-ավարտեց խոսքը փոխտնօրենը:

Ա  Անկողմնակալ լինելով փաստենք, որ կատարած բավականին մեծ աշխատանքների ականատեսն եղանք:

     Մանրամասները՝ տեսանյութում: Ներկայացնում է՝ Նարգիզ Հովհաննիսյանը:

-