Նիկոլին կարելի է, մյուսներին՝ ո՛չ

01/11/2018 17:10
Նիկոլին կարելի է, մյուսներին՝ ո՛չ

Նիկոլն այսօր լրագրողներին ասել է, որ հանձնարարել է ստուգել, թե արդյոք կա՞ կոռուպցիոն ռիսկ իր տեղակալ Տիգրան Ավինյանի մոտ:

Կարող եմ գրազ գալ, որ Նիկոլը լավ ջղայնացել է «երջանկահիշատակ» ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանին դեմքով նման Տիգրան Ավինյանի ժուլիկության վրա: Բայց ջղայնացել է, ոչ թե այն պատճառով որ չի հանդուրժում կոռուպցիոն երևույթները, այլ որ չի հանդուրժում, որ իր շրջապատից որևէ մեկն իրենց բացի փող է աշխատում:

Նիկոլը կողմ է կոռուպցիային միայն այն դեպքում, երբ դրանով ինքն է զբաղվում ու ինքն է օգուտ ստանում:

Տիգրան Ավինյանը Նիկոլի կողքն է ու շատ լավ տեսնում է, որ շեֆը կայծակնային արագությամբ միլիոնատեր է դարձել ու ինքն էլ փորձում է փոքր թվերի տեր դառնալ:

Տիգրանը այնքան միամիտ է, որ չի հասկացել, որ նիկոլը միայն իրեն է տեսնում որպես կոռուպցիայի շահառու: Տիգրանի այդ անհասկացողությունն էլ հունից հանել է Նիկոլին ու չի բացառվում, որ Տիգրանը թռնի փոխվարչապետի աթոռից ու դա ներկայացնեն որպես կոռուպցիա չհանդուրժելու քայլ, բայց իրականությունն այն է, ինչը ներկայացրեցի վերևում:


Դավիթ Մարտոյան