Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն կցրվի

01/11/2018 17:02
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն կցրվի

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1–ին, կրկին չընտրվեց։ Փաշինյանին կողմ եւ դեմ քվեարկող չեղավ, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր։

Սա նշանակում է, որ Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվելու է։