Երկրաշարժից հետո Պարնիում մշակույթն էլ մահացավ

31/10/2018 09:11
Երկրաշարժից հետո Պարնիում մշակույթն էլ մահացավ

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները անհանգստացած են՝ գյուղի  կենտրոնում գտնվող կիսաքանդված մշակույթի տունը վերածվել է աղբանոցի։ Համայնքապետարանի հարեւանությամբ գնտվող այս շենքի բակում է տեղադրված 88-ի աղետաբեր երկրաշարժի զոհվածներին նվիրված խաչքարի տարածքը եւս ամայի է, իսկ շուրջը՝ աղբի մնացորդներ։

На данном изображении может находиться: растение, ночь и на улице

-Էսպե՞ս են հարգում համագյուղացի անմեղ զոհերին, գյուղապետարանի քթի տակ է, ամեն օր տեսնում են։ Գյուղի մարդիկ իրենք իրենց աղբի կտորները վառում են կամ մի կերպ մի տեղ լցնում, բայց այս շենքի տարածքի մաքրությունը գյուղապետարանին է չէ՞։ Գյուղի փողոցների մասին էլ չենք ասում քանդված ու անմխիթար, մենակ խեղդում են, թե հարկերը վճարեք, մենք վճարենք իրենք ոչինչ չանե՞ն-դժգոհում են գյուղի բնակիչները։

На данном изображении может находиться: дерево, растение, небо, трава, дом, на улице и природа

Այստեղ մարդիկ հավաքվում են նարդի խաղալու կամ զրուցելու համար, իսկ երեխաները տարածքի աղբի ու գարեջրի ջարդված տարաների եւ այլ ապակե իրերի փշրանքների  մեջ գնդակ են խաղում, մատնացույց անելով մշակույթի տան շենքը ասում են սա էլ գյուղի զիբիլանոցն է։ Ու բացի այս, ըստ տեղացիների գյուղում կանոնավոր աղբահանություն չի արվում։ Չնայած այն բանի, որ ամբողջ հանրապետությունում խոսվում է աղբահանության մասին, որը տեղական իշխանությունների պարտադիր պարտականություններից մեկն է։